Add to favourites
Under development
«Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
-
14 - Agree
-
284 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ներսես Իսաջանյան 21.10.2022 07:36:59 | Հավելված 2-ի 2-րդ կետում առաջարկում եմ "հայկական մշակույթի տարածման և զարգացման", "ի շահ հայկական մշակույթի" բառերը փոխարինել "հայկական մշակույթի կամ սպորտի տարածման և զարգացման", "ի շահ հայկական մշակույթի կամ սպորտի" բառերով՝ նկատի ունենալով, որ Հավելվածի վերնագրի համաձայն պետք է սահմանվի նաև սպորտի բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը։ | ||
2 | Ներսես Իսաջանյան 21.10.2022 07:36:59 | Հավելված 2-ի 3-րդ կետում պայմանները բաժանված են ստորակետերով և "կամ" շաղկապով։ Առաջարկում եմ 2-րդ կետում նույնպես "դիմողի միջազգային ճանաչելիությունն" բառերից առաջ ավելացնել "կամ" բառը՝ հստակեցնելու համար, որ նշանակալի ավանդ կարող է համարվել թվարկված պայմաններից յուրաքանչյուրը, ոչ թե բոլորը միասին։ | ||
3 | Ներսես Իսաջանյան 21.10.2022 07:36:59 | Առաջարկում եմ որոշման մեջ ավելացնել հետևյալ նախադասությունը՝ "Սահմանել, որ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունենալու հանգամանքը չի կարող մեկնաբանվել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու հիմքերի բացակայություն, այդ թվում՝ երբ առկա է հիմնավոր կասկած, որ տվյալ անձն իր գործունեությամբ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին։"։ | ||
4 | Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակ 22.10.2022 14:33:10 | «Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակը» ներկայացնում է նախագծի վերաբերյալ հետևյալ նկատառումները 1. «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները սահմանում է ՀՀ կառավարությունը: Ի կատարումն նշված պահանջի ՀՀ կառավարության 2007թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշամբ հստակ սահմանվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու ընթացակարգը.որ մարմին պետք է դիմել, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել, ուսումնասիրությունները ինչ ժամկետում պետք է իրականացնել և այլն: Թեև վերը նշված օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառված է «ՀՀ քաղաքացիությունը կարող է շնորհվել» տերմինը, այնուամենայնիվ նշված գործընթացը պետք է հստակ կարգավորվի կամ ՀՀ կառավարության 2007թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշամբ կամ շրջանառության մեջ դրված նախագծով: Նշվածը հիմնավորվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համաձայն որի ՀՀ քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին ՀՀ Նախագահի հրամանագրով:Այսինքն «ստանալ» և «շնորհել» տերմինները նույնական են: Բացի վերը նշված հիմնավորումներից, անհրաժեշտ է նշել, որ ցանկացած պարագայում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի համար պետք է օրենսդրությամբ հստակ կանխատեսելի և հասկանալի լինեն գործընթացները, որ դեպքում ինչ փաստաթղթեր ներկայացնել, որ մարմնին դիմել, ինչ ժամկետներում է քննարկվելու դիմումը: Իսկ նախագծով ընդամենը նշվում են նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները: 2.Նախագծով տրված չեն հստակ իրավակարգավորումններ, եթե հիմնած կազմակերպությունը կամ հիմնադրամը ժամկետից շուտ լուծարվեցին, ձեռքբերած գույքը օտարվեց, առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրած գումարը հետ վերցրեց, ինչ հետևանքներ են վրա հասնելու: Եթե անձը կորցնելու է (դադարեցվելու է) ՀՀ քաղաքացիությունը , ապա ինչ ընթացակարգով: ՀՀ քաղաքացիության դադարեցման դրույթները սահմանված են միայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, որտեղ բացակայում են նման իրավակարգավորումները: Բացի այդ, անհասկանալի է քաղաքացիություն ստանալու համար հիմք հանդիսացած փաստի նկատմամբ հետագա վերահսկողության մեխանիզմները. ինչ եղանակով է իրազեկվելու պետական մարմինը դրա մասին: Քաղաքացին դրա մասին տեղեկացնելու պարտականություն կրելու է, թե՝ոչ: Եթե ինքն է կրելու պարտականությունը, այն չկատարելու դեպքում ինչ հարկադրանքի միջոցներ են գործելու. քրեական կամ վարչական պատասխանատվություն և այլն: 3. Նախագծով սահմանված է դրույթ, համաձայն որի 150.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գույք ձեռքբերելը հիմք է տալու ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Հստակ չէ, անձը կարող է լինել համասեփականատեր, թե պետք է լինի միանձյա: Եթե սեփականատերերը մի քանիսն են, գույքի արժեքի չափաբաժինը համամասնորեն ինչպես է որոշվելու: 4. Հստակ չէ գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժը պետք է Հայաստանում լինի, թե ոչ, գիտական աստիճան, գյուտի արտոնագիր, կամ գիտության բնագավառում պետական պարգևներ կամ պատվավոր կոչումները պետք է ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված լինեն, թե՝ ոչ: 5. Հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրման, հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, տևական ժամանակ հայապահպան գործունեության, հայապահպանությանը նպաստելու,առողջապահության ոլորտում բարեգործական ակտիվ գործունեության փաստական հանգամանքը ինչպես է որոշվելու: Դրանք փաստաթղթով հաստատվող և չափելի միավորներ չեն: Արդյոք անհրաժեշտ չէ սահմանել իրավասու պետական մարմին, որը հանձնաժողովային կարգով կտա համապատասխան եզրակացություն կամ վկայական, որոնք էլ հիմք կհանդիսանան ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելու համար: 6.Առողջապահական բնագավառում պետական շքանշանով կամ մեդալով պարգևատրված լինելու դրույթը պարզ չէ. շքանշանը կամ մեդալը ՀՀ կողմից պետք է տրված լինի, թե՝ ոչ: Կարծում ենք, ինչպես սույն կետում, այնպես նաև մյուս կետերի դեպքում պետք է ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված լինի մեդալը, շքանշանը, գիտության բնագավառում պարգևը, պատվավոր կոչումը, քանի որ օրենսդրական դրույթը հենց վերաբերելի է Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառում նշանակալի ավանդ ունենալուն: | ||
5 | Antoine Kevorkian 27.10.2022 02:03:45 | It is quite simple to avoid a feared invasion of adverse groups of people by introducing oversight and non-automaticity in granting Armenian citizenship. On the other hand, one can argue that the current attempt is not ambitious and open enough at this stage, here is why. The genocide created an extraordinary dispersion of Armenians, who often migrated to the most advanced nations in the world. After two or three generations, some acquired expertise, know-how and more generally excellent knowledge in their fields, owing to this unique situation. In the process they partly lost touch with their origins and may not be at ease with the Armenian language. This striking feature should be further explored in its possible benefit to Armenia. A connection should be effectively encouraged by making it really accessible to acquire citizenship by people of Armenian descent who have a demonstrated level of professional acuity in many fields and an interest in Armenia even if intially relatively vague. The parameters should be a non-limited list, and applications should be reviewed based on their global merit, with guidelines. For example, if a citizenship text was limited to at least N=5 publications, excellent professionals from the private sector having been granted patents but not having published would be rejected, although one could argue that their immediate value to industrial development would be potentially higher. An approach such as used for the US green card (EB1, EB2 and EB3) would be more practical and of higher value to the country. It is more open ended and creates more opportunities. It could also help generate a movement of people inspiring other people, and this dynamics would buttress the general quality and competence of applicants. The impact could indeed be considerable, and this may also create some fears, but the current situation will not improve without a considerable change. | ||
6 | Antoine Kevorkian 27.10.2022 02:04:16 | It is quite simple to avoid a feared invasion of adverse groups of people by introducing oversight and non-automaticity in granting Armenian citizenship. On the other hand, one can argue that the current attempt is not ambitious and open enough at this stage, here is why. The genocide created an extraordinary dispersion of Armenians, who often migrated to the most advanced nations in the world. After two or three generations, some acquired expertise, know-how and more generally excellent knowledge in their fields, owing to this unique situation. In the process they partly lost touch with their origins and may not be at ease with the Armenian language. This striking feature should be further explored in its possible benefit to Armenia. A connection should be effectively encouraged by making it really accessible to acquire citizenship by people of Armenian descent who have a demonstrated level of professional acuity in many fields and an interest in Armenia even if intially relatively vague. The parameters should be a non-limited list, and applications should be reviewed based on their global merit, with guidelines. For example, if a citizenship text was limited to at least N=5 publications, excellent professionals from the private sector having been granted patents but not having published would be rejected, although one could argue that their immediate value to industrial development would be potentially higher. An approach such as used for the US green card (EB1, EB2 and EB3) would be more practical and of higher value to the country. It is more open ended and creates more opportunities. It could also help generate a movement of people inspiring other people, and this dynamics would buttress the general quality and competence of applicants. The impact could indeed be considerable, and this may also create some fears, but the current situation will not improve without a considerable change. | ||
7 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 27.10.2022 12:02:38 | Դիտողություններ և առաջարկություններ «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 27/10/2022թ․ ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը մեր հանրության կողմից բուռն քննադատության արժանացավ (https://www.e-draft.am/projects/4835 )։ Ճիշտ է, նշյալ նախագիծը ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով, համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց (07/07/2022թ․ ՀՕ-284-Ն օրենք), սակայն և՛ սույն օրենքի նախագծին, և՛ վերը նշված որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորումներում որևէ լրացուցիչ տեղեկատվություն չի պարունակում թե վերը թվարկված բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանցից քանի՞ օտարերկրյա քաղաքացի է մինչև հիմա դիմել ՀՀ նախագահին և ՀՀ պետական լիազոր մարմնին։ Կա արդյո՞ք վիճակագրություն, որպեսզի հասկանանք սույն իրավական ակտերի ընդունման խիստ անհրաժեշտությունն ու հրատապությունը կամ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրվածության աստիճանը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում։ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն Կառավարության սահմանած կարգով և դեպքերում օրենքի կամ Կառավարության որոշման նախագիծը մշակող պետական կառավարման մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատում: Հարց է առաջանում, արդյո՞ք ՀՀ ոստիկանության կողմից նախապես կատարվել է ուսումնասիրություն և ազդեցության գանահատում, թե այդ որոշման նախագծի ընդունմամբ քանի՞ նման դիմում կներկայացվի լիազոր մարմնին և ՀՀ պետական կամ տեղական բյուջեներ որքա՞ն գումար մուտք կարվեն, ինչպես նաև ի՞նչ կտա ՀՀ քաղաքացիության անձնագիրն այդ օտարերկրացուն և հակառակը։ Բացի այդ, նախագծի հիմնավորումներում նշված է, որ սույն նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը: Չեք կարծում արդյո՞ք, որ այս հիմնավորումը և «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում արդեն իսկ ամրագրված դրույթը հակասում են ՀՀ սահմանադրության 47-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին։ Ավելին, վերը նշված նախագծի հիմնավորումներում առկա չէ որևէ նշում, թե այս չափանիշներին բավարարելը քաղաքացիություն ստանալու համար դիմելու պայմաններից մեկն է, թե՞ այն իրենից ենթադրում է քաղաքացիության տրամադրում (շնորհում)։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է, կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել»։ Առավել անհանգստացնող է նախագծի 1-ին հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, ըստ որի քաղաքացիության շնորհման չափանիշներից մեկն է «անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով»։ Անշարժ գույք ձեռք բերելու և այնուհետև սահմանված ժամկետի խախտում թույլ տված ներդրողի նկատմամբ որևէ պատասխանատվություն միջոց կիրառելու մասին դրույթ չի նախատեսվել։ Ներդրողի նկատմամբ որևէ պատասխանատվության միջոցի կիրառման վերաբերյալ դրույթ չի սահմանվել նաև ՀՀ քաղաքացիություն շնորհելուց հետո այդ ներդրողի առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի, պետական պարտատոմսերի, անշարժ գույքի ձեռքբերման, որևէ ներդրումային ֆոնդում ներդրման համար նախագծով նախատեսված ժամկետների խախտում թույլ տալու դեպքերում: Առաջարկվում է Նախագծի Հավելված 1-ի 1-ին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ «Հավելված 1-ի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված ժամկետների խախտում թույլ տալու դեպքում ներդրողը զրկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից օրենքով սահմանված կարգով»: Ավելին, նախագծով արտարժույթով ներդրումներ անելու պահանջ է սահմանվել, ինչը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջներին։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա առաջարկում ենք բարելավել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող իրավակարգավորումները, որի պարտականությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է։ Վերջինս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ոլորտի հետ առնչվող պետական կառավարման մյուս մարմինների հետ միասին պետք է մշակի առանձին հայեցակարգի նախագիծ, այնուհետև օրենքի և դրա հետ փոխկապակցված իրավական ակտերի նախագծեր՝ փաթեթային տեսքով ներկայացնի հանրային քննարկման։ Քանի որ տնտեսության բնագավառում ներդրումների հիմքով ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացը միայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրնքով չի սկսում և ավարտվում․ նախ այս հարցը պետք է պետության անվտանգության հայեցակարգի/կոնցեպտի տակ դիտարկել և տնտեսական ոլորտի օրենսդրությունը բարելավել, հարկային այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի օտարերկրյա ներդրողները շահագրգռված լինեն Հայաստանում ներդրումներ անելու՝ առանց ՀՀ քաղաքացիություն ստանալու։ Այնուամենայնիվ, ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ ոստիկանությունը հրապարակեր, թե մինչ օրս Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող քանի՞ օտարերկրյա քաղաքացու է շնորհվել ՀՀ քաղաքացիություն, կամ այդ խնդրանքով քանի՞ օտարերկրացի է դիմել ՀՀ լիազոր մարմնին, կոնկրետ այս բնագավառներից։ Կարծում ենք, որ սույն որոշման նախագիծը, մասնավորապես տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները լուրջ վերանայման ու լրամշակման կարիք ունեն։ Սույն նախագծով սահմանված չափանիշներն այդքան էլ ոգևորիչ չեն օտարերկրացիների համար, բացի մեր հարևան երկու պետությունների քաղաքացիներից՝ իրենց հեռահար նկռտումները հաշվի առնելով, վտանգավոր հետևանքները բազմաթիվ են, իսկ դրանք թվարկելն ավելորդ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ նման իրավական ակտ է ընդունվելու Հայաստանի Հանրապետության անունից, ապա պետք է սահմանել նաև այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին արգելվելու է դիմել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար, կամ այդ արտոնությունը սահմանել բացառապես հայկական սփյուռքի համար, ազգությամբ հայերի և արդեն իսկ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար։ Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ | ||
8 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 27.10.2022 17:03:34 | Սույն թվականի հոկտեմբերի 12-ին e-draft էլեկտրոնային հարթակում ՀՀ ոստիկանության կողմից քննարկման է դրվել «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը եվ գնահատման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հավելված 1-ի 1-ին մասի 4-րդ կետի վերաբերյալ ներկայացնում ենք որոշ դիտարկումներ։ Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրության և գնահատման չափանիշների 4-րդ կետը պարզեցված կարգով անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար նշանակալի ավանդ է համարում անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով: Այս դրույթը խնդրահարույց է ոչ միայան իր բովանդակություն, այլ նաև օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից։ Նախ պետք է հաշվի առնել, որ հարցը վերաբերում է ֆիզիկական անձի մոտ սեփականության իրավունքի առաջացմանը։ Տրամաբանորեն և իրավական բնութագրից ելնելով ակնհայտ է, որ սեփականության իրավունքը լինելով տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունների համակցություն, իրավական առավելություններ է առաջացնում բացառապես դրա տիրապետողի համար։ Այլ խոսքով՝ սովորական քաղաքացիաիրավական հարաբերություններում մասնավոր սուբյեկտների միջև առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականության իրավունքի առաջացումը գույքային առավելության վիճակ է առաջացնում բացառապես գույքն ի սեփականություն ձեռքբերողի համար։ Նախագծի ներկայիս ձևակերպմամբ, անշարժ գույքի ձեռքբերումը ֆիզիկական անձի կողմից ներկայացված է որպես պետության տնտեսություն մեջ ներդրվող նշանակալի ավանդ։ Վերջինիս մասին նախագծի հիմանվորումներում որևէ կերպ անդրադարձ չի կատարվում, պարզաբանելու համար այն հարցը, թե պետության տնտեսության մեջ ի՞նչ ավանդ է ունենում ֆիզիկական անձի գույքային առավելությունը (արդեն իսկ գոյություն ունեցող գույքի սեփականատիրոջ փոփոխությունը), որը հատկապես, ըստ նախագծի, նշանակալի է։ Պետք է հաշվի առնել, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի՝ անշարժ գույք են համարվում ինչպես […] շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այնպես էլ հողամասերը (հողը), որի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Այս հանգամանքը հիմնարար նշանակոււթյուն ունի ՀՀ տարածքը փաստացի ազգությամբ հայ քաղաքացիներին պահելու հիմնային և ռազմավարական կարևորություն ունեցող հարցում: Մինչդեռ նախագծի ներկայիս կարգավորումը սահուն ուղի է բացում Սահմանադրությամբ ամրագրված արգելքը շրջանցելու համար: Մասնավորապես ՀՀ գործող օրենսդրությունը բոլոր օտարերկրացիներին ընդունում է իրավական հավասարություն հարթությունում՝ բացառելով որևէ խտրական վերաբերմունք ազգային պատկանելության կամ այլ հատկանիշով: Այս հանգամանքը պետության գործիքակազմում էականորեն նվազեցնում է իր անվտանգության շահերից ելնելով մասնավոր հարաբերություններում ընտրողական վարքագիծ դրսևորելու միջոցները՝ հնարավորություն ստեղծելով ՀՀ երկու հարևան պետությունների քաղաքաքացիների և ազգաբնակչության համար ՀՀ-ում 150000 դոլարով շինություն ձեռք բերելու փաստով ստանալ ՀՀ քաղաքացիություն, որից հետո դառնալ նաև անսահմանափակ մեծության հողի սեփականատեր: Այս վտանգավոր երևույթի մասշտաբայնությունը հետագայում պետության համար կարող է առաջացնել առավել բարդ տնտեսական և իրավական վիճակ, որի դեմ պայքարի միջոցների ձեռնարկման ուշացումը կարող է ճակատագրական կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության և բնակչության համար: Քննարկվող դրույթը անշարժ գույքի ձեռքբերման գնից բացի նախատեսում է որոշակի ժամկետայնություն, այն է՝ «անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով»: Նման ձևակերպման պայմաններում հասկանալի չէ, թե ներառված ժամկետային պայմանը/ չափանիշը ինչպիսի կամ որ գործողությանն է վերաբերում: Մի դեպքում այն կարող է մեկնաբանվել որպես անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրի կատարման (արժեքի մարման) ժամկետ, մյուս դեպքում՝ ձեռքբերված անշարժ գույքի օգտագործման և պահպանության (սեփականություն իրավունքը պահպանության) ժամկետ, այլ ընկալմամբ՝ ՀՀ-ում փաստացի բնակության ժամկետ: Ընկալումներից յուրաքանչյուրը պահանջում է մանրակրկիտ իրավական կարգավորումներ և հստակ պատասխաններ առնվազն հետևյալ հարցերին. 1. սեփականության իրավուքնի ծագման պահից հետո անշարժ գույքի ձեռքբերողը ե՞րբ կարող է հավակնել ՀՀ քաղաքացիություն ստացողի կարգավիճակին 2. արդյոք իրավահաջորդության ինստիտուտը կիրառելի է այս հարաբերության նկատմամբ թե ոչ (ժառանգություն, նվիրատվություն): Այսպիսով, քննարկվող դրույթը լի է անորոշություններով և խնդրահարույց մոտեցումներով, որի պայմաններում 150 000 ԱՄՆ դոլարի չափով անշարժ գույքի ձեռքբերումը չի կարող համարվել ՀՀ տնտեսության մեջ նշանակալի ավանդի ներդրում: Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ |