Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1594-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1594-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Սույն որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1594-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ ճշգրտումներ կատարելու և հստակեցնելու անհրաժեշտությամբ։  

Սույն Նախագիծն ապահովում է նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման շարունակականությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի և նյութերի պաշարների ապահովմամբ։

Որոշման հավելված N 3-ով սահմանված սահմանաչափերը գերազանցելու դեպքում ռազմավարական պաշարների ցանկում ընդգրկված ապրանքներ (այսուհետ՝ Ապրանք) ներմուծող կազմակերպությունների կողմից ռազմավարական պաշարներ կուտակելու պարտավորություն ստանձնելու վերաբերյալ վերը նշված կազմակերպությունների ժամանակին իրազեկումն ապահովելու նպատակով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Որոշման հավելվածի 3-րդ կետում:

Որոշման հավելվածի 4-րդ կետի աղյուսակի «Նյութական արժեքի անվանումը» սյունյակում նշված նյութական արժեքների թվարկման հերթականությունը համապատասխանեցվել է «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հերթականությանը:

Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված են ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառվող ներմուծվող նյութական արժեքները: Սակայն այդ ապրանքատեսակները՝ ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ և բուսական յուղ՝ դրանց արտադրության համար անհրաժեշտ հումքով, համաձայն Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության, մաքսային ձևակերպումների տեսակետից Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկում առանձնացված չեն և չունեն առանձին ԱՏԳ ԱԱ ծածկագիր:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, հետագա տարընթերցումներից խուսափելու նպատակով Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի աղյուսակի 1-ին սյունյակում նյութական արժեքների անվանումից հետո ավելացվել են դրանց անվանումներն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ  ԱԱ):

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1594-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1594-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել  պետական պահուստի կազմավորման հարցում կազմակերպությունների կողմից պարտավորությունների կատարման գործընթացը։

 

  1. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի և նյութերի պաշարների ապահովում։

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ:

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

Միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի «2․2 Ներքին անվտանգություն» բաժնում.

«Պետական պահուստի արդյունավետ կառավարման նպատակով անհրաժեշտ է առավելագույնս իրականացնել նյութական արժեքների պետական պահուստի պահպանման, թարմացման, սպասարկման ու արդիականացման համար ֆինանսական միջոցների ուղղորդման միջոցառումները: Վերջինիս արդյունավետ իրագործման նպատակով անհրաժեշտ է ներդնել կառավարման ճկուն մեխանիզմներ և ապահովել դրանց պարբերական կատարելագործումը՝ արդի մարտահրավերներին համահունչ:»

Միջոցառումը բխում է նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 «02. Պաշտպանված Հայաստան» մեգանպատակից: Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ»:

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու, ինչպես նաև նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

  • Discussed

    11.10.2022 - 26.10.2022

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3711

Print