«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀO-23-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպություն» բառերը փոխարինել «սերտիֆիկացման սխեմաներ կիրառող երրորդ կողմ հանդիսացող համապատասխանության գնահատման մարմին» բառերով:
Հոդված 2․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «գրանցամատյանը» բառից հետո լրացնել «և հրապարակում է պաշտոնական էլեկտրոնային կայքէջում» բառերը, իսկ 4-րդ կետում «շահագրգիռ» բառից հետո լրացնել «, այդ թվում սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող» բառերը։
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․ «4․ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները չեն տարածվում «մաքսային տարանցում», «մաքսային պահեստ» և «ազատ պահեստ» Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մաքսային ընթացակարգերով ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակների վրա»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
04.10.2022 - 20.10.2022
-
Type
Law
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 3086
Print