«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
3 - Disagree
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 592-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մաքսային գործի բնագավառում գործունեության առանձին տեսակներին առնչվող պահանջների հստակեցման, մինչ այժմ չկարգավորված առանձին պահանջների սահմանման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ժամանակավոր պահպանման պահեստներին ներկայացվում են ժամանակավոր պահպանման պահեստների սանիտարահիգիենիկ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման պահանջ, իսկ 44-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն պահանջները ներկայացվում են նաև մաքսային պահեստներին։ Ներկայումս գործող օրենսդրության շրջանակներում սահմանված չէ, թե որ պետական մարմինների կողմից և ինչ պարբերականությամբ պետք է հաստատվի նշված պահանջների պահպանումը։
-
Discussed
03.10.2022 - 24.10.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 3293
Print