Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 <<———>>>—————2022 N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1565-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) որոշման 3-րդ կետում «N 3 ցանկի» բառերը փոխարինել «N 2 ցանկի» բառերով․

2) հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում, եթե տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է էլեկտրոնային առցանց եղանակով, ինչպես նաև նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ.»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

  • Discussed

    30.09.2022 - 17.10.2022

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3081

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

01.10.2022

Միաժաամանակ առաջարկում ենք քննարկել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կողմից տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորության կատարման պահանջը տեխնիկական զննության գործընթացից տարանջատելու հարցը, քանի որ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեցող գործառույթներ են, նույն սկզբունքով կարելի է տեխզննման գործառույթը կապել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անշարժ գույքի հարկի վճարման կամ օրինակ աղբահանության տուրքի վճարման հետ։ Առաջարկում ենք ներդնել տրանսպորտային միջոցի գույքահարկի գանձման այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովվեն նաև ՀՀ-ում հաշվառված սակայն Եվրասիական Տնտեսական Միության այլ երկրներում շահագործվող և ՀՀ-ում ընդհանրապես գույքահարկ չվճարող տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ պարտավորություն, ինչը կապահովվի ՀՀ համայնքների կողմից տրանսպորտային միջոցների գույքահարկի ամբողջական գանձումը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

01.10.2022

Առաջարկում եմ գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջը հանել ընդհանրապես, քանի որ ըստ ներկայացված հիմնավորման տեխզննման կայանները առցանց հասանելիություն ունեն փոխադրամիջոցի գույքահարկի համակարգին և առցանց կարող են ճշտել գույքահարկի վճարումը կատարած լինելու փաստը։ Համապատասխանաբար բացակայում է անհրաժեշտությունը սահմանելու «եթե տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է էլեկտրոնային առցանց եղանակով» դրույթը, այսինքն կարծում ենք, որ «եթե»-ով սահմանելու դեպքում տրանսպորտային միջոցի տիրապետողի, տեղեկանք տրամադրող մարմնի և տեխզննման կայանների աշխատակիցների համար վարչարարությունը կավելանա, ինպես նաև հնարավոր են դեպքեր երբ ստեղծվեն անորոշ վիճակներ, օրինակ՝ տրանսպորտային միջոցի տիրապետողից պահանջեն տեղեկանք և քաղաքացին պարտավորված լինի կրկին անգամ հասնել տեղեկանք տրամադրող մարմին։

See more