«703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու և մրցութային փաթեթը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- ---------- 2022 թվականի №---Ն
քաղ. Երևան
703-733 ՄՀՑ ԵՎ 758-788 ՄՀՑ, 791-801 ՄՀՑ ԵՎ 832-842 ՄՀՑ, 1780-1785 ՄՀՑ ԵՎ 1875-1880 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերը, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետը, 10-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N486Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել 703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները՝ համաձայն N1 հավելվածի։
- Հաստատել 703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցութային փաթեթը՝ համաձայն NN2-5-րդ հավելվածների:
- Սահմանել, որ՝
- 703-713ՄՀց և 758-768ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը.
- 713-723ՄՀց և 768-778ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 10-րդ օրը.
- 723-733ՄՀց և 778-788ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 20-րդ օրը.
- 791-801ՄՀց և 832-842ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 30-րդ օրը.
- 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 40-րդ օրը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ.ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
-- -------- 2022թ.
-
Discussed
29.09.2022 - 16.10.2022
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 3019
Print