Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի 228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

     1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով, որոշ դեպքերում, առանձին ապրանքների համար մաքսային վճարներից ազատման արտոնության տրամադրման ժամանակ պայման է դրվում՝ արտոնությունը տրամադրման համար ներկայացնելու ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն, որոը տրվում է համապատասխան պետական կառավարման լիազոր մարմնի կողմից։ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների ցանկը հաստատվել է 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող հայաստանի հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու եվ հայաստանի հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին»  N228 որոշմամբ (այսուհետ Որոշում)։

Ներկայումս անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն և լրացում կատարել Որոշմամբ հաստատված լիազոր մարմինների ցանկում, ինչը պայմանավորված է արտոնություններ տրամադրող ապրանքային ցանկի աննախադեպ ընդլայնմամբ, ինչը պահանջում է ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման գործընթացում նոր ՀՀ պետական կառավարման մարմինների ներգրավում։

Նախագծով ուժը կորցրած  է ճանաչվում Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը՝ հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 19-ի թիվ ՀՕ-164-Ն օրենքով կատարված փոփոխությունները։

 

 

      2 Առաջարկվող կարգավորման բնույթը

 

     Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 27-րդ պարբերությունը և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածների դրույթներով ներկայացվում  է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում  է փոփոխություն կատարել  Որոշմամբ հաստատված պետական կառավարման լիազոր մարմնի ցանկում։ Միաժամանակ լրամշակվել է նաև  նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը։

      3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N228-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

   

 4 Ակնկալվող արդյունքը

 

   Նշված նախագծի ընդունմամբ ապահովվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման գործընթացը, այդ թվում նաև առանձին ապրանքների մասով ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների կողմից նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման միջոցով։

 

      5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N228-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:   

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    29.09.2022 - 15.10.2022

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2974

Print