«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ
29.09.2022
Առաջարկում եմ սահմանել նաև ավտոմոբիլային տրանսպորտնիկի օր, քանի որ տրանսպորտի մյուս տեսակի մասնագետների օր նույնպես սահմանված է։
0 - Agree
8 - Disagree
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարի օր նշելու անհրաժեշտությամբ։
Կարևորելով ճանապարհային ոլորտում ընդգրկված ճանապարհների նախագծում, տեխնիկական հսկողություն, շինարարություն և պահպանում իրականացնող կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմը և կարևորագույն դերը ճանապարհաշինական ոլորտում իրականացվող ծրագրերում՝ յուրաքանչյուր տարի Ճանապարհաշինարարի օրը անդրադարձ կկատարվի ոլորտում իրականացված բարեփոխումներին և ձեռքբերումներին։ Այդ նպատակով կազմակերպվող միջոցառումների շրջանակներում նպատակահարմար է տոնը նշել «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում, որը կխորհրդանշի ճանապարարհաշինարարի դերն ու կարևորությունը։ Հուշարձանը գտնվում է Մ-4, Երևան-Սևան-Իջևան–Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում, որը ամբողջությամբ վերականգնվել և բարեկարգվել է վերջերս։
Discussed
27.09.2022 - 14.10.2022
Type
Decision
Area
Transport, Road traffic safety
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2819
Print29.09.2022
Առաջարկում եմ սահմանել նաև ավտոմոբիլային տրանսպորտնիկի օր, քանի որ տրանսպորտի մյուս տեսակի մասնագետների օր նույնպես սահմանված է։
29.09.2022
Առաջարկում եմ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի կողմնորոշիչ անունը փոխել՝ հանելով «ադրբեջանի հանրապետության սահման» բառերը։ Մերժումը խնդրում եմ չհիմնավորեք այն պատճառաբանությամբ, որ սույն որոշման նախագծի կարգավորման առարկա չի հանդիսանում, ես դրա մասին շատ լավ տեղյակ եմ, կարծում եմ որ առաջարկությունը սկզբունքային է, չեմ կարծում, որ ՀՀ ճանապարհաշինարարները մեծ ցանկություն ունեն տոնը անցկացնել դեպի ադրբեջան տանող ճանապարհին։