ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------- 2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) Որոշման 1-ին կետում «սահմանափակումների» բառից հետո լրացնել «, դրանց դադարեցման» բառերը:
2) Որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 1-ին կետում «իրավունքների» բառից հետո լրացնել «ու սահմանափակումների, դրանց դադարեցման» բառերը.
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դիմումներ և դրանց կից փաստաթղթեր առցանց կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոններից էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր ստացած և սույն կարգով սահմանված կանոններով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում (այսուհետ` կայքէջ) գրանցված անձինք կամ նոտարները, ինչպես նաև սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով՝ առանց էլեկտրոնային ստորագրության՝ նույնականացումը ապահովող այլ եղանակով:
գ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-6.4-րդ կետերով.
«6.1. Ֆիզիկական անձինք դիմումներ և դրանց կից փաստաթղթեր առցանց կարող են ներկայացնել Կադաստրի կոմիտեի կայքէջ կամ բջջային հավելվածի (այսուհետ՝ բջջային հավելված) միջոցով, որը հնարավորություն է տալիս նույնականացնել փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործող անձին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց չարտոնված միջամտությունից:
6.2. Սույն կարգի 6.1-ին կետով նախատեսված կարգով դիմում ներկայացնելու նպատակով անձը, նախապես ներբեռնելով բջջային հավելվածը կամ մուտք գործելով կայքէջ, դրանում լրացնում է իր անունը, ազգանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և իր նախընտրած մուտքանունը:
6.3 Սույն կարգի 6.2-րդ կետում նշված տվյալները լրացնելուց հետո բջջային հավելվածում կամ կայքէջում նշված էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին ինքնաշխատ եղանակով ուղարկվում է գրանցումը ակտիվացնելու համար նախատեսված մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ, որը պետք է մուտքագրվի բջջային հավելված կամ կայքէջ: Մեկանգամյա գաղտնաբառը մուտքագրելուց հետո բջջային հավելվածը կամ կայքէջը օգտագործողը փոխարինում է այն մշտական օգտագործման գաղտնաբառով:
6.4 Բջջային հավելվածը և կայքէջը պետք է ապահովեն գաղտնաբառը փոխելու հնարավորություն:».
դ. 7-րդ կետում «հիման վրա» բառերից հետո հանել «պետական գրանցման» բառերը,
ե. 7-րդ կետի 1-ին ենթակետում «ներկայացնելու» բառից հետո լրացնել «համար» բառը.
զ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-ին կետով.
«7.1 Իրավաբանական անձի ներկայացուցիչը դիմումներ և կից փաստաթղթեր կարող է ներկայացնել նաև սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով՝ պահպանելով սույն կարգի 7-րդ կետի վերաբերելի պահանջները:».
է. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Կայքէջում և բջջային հավելվածում սույն կարգով սահմանված կանոններին համապատասխան գրանցված անձի կողմից դիմում ներկայացնելու նպատակով գրանցված անձի համար բացված անձնական տիրույթից լրացվում է կայքէջում տեղադրված համապատասխան դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը, որի բովանդակությունը պետք է համապատասխանի օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին: Բացառությամբ բջջային հավելվածի միջոցով դիմումներ ներկայացնելու դեպքերի, դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը լրացվելուց հետո այն ներբեռնվում է դիմողի համակարգիչ և դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվելուց հետո` հաստատված դիմումի ֆայլը մուտքագրվում (վերբեռնվում) է կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:».
ը. 9-րդ կետում հանել «Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների» բառերը.
թ. 9-րդ կետի 1-ին ենթակետում «ստորագրությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի.» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թվական
ք. Երևան
-
Discussed
16.09.2022 - 01.10.2022
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 3207
Print