Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթի ծառայությունից օգտվելու ժամկետի, կանխարգելիչ բուժզննում չանցնելու դեպքում՝ պարտավորություն ունենալու և չունենալու պարագայում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման պայմանների հստակեցում, ուսման ծառայությունից օգտվելու դեպքում՝ ավարտական կուրսում սովորող ուսանողների համար սոցիալական փաթեթի գումարի ամբողջական մինչև ուսումնական տարվա ավարտը փոխանցման կարգավորում: Նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել սոցիալական փաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը: 

  • Discussed

    17.10.2017 - 03.11.2017

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

17.10.2017 15:21

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9471

Print

Suggestions

Dalma-Sona

25.10.2017

Սույն որոշման մեջ անհրաժեշտ է ներառել դրույթներ, որոնք կչեղարկեն Սոց փաթեթից օգտվող աշխատողների միջև ներկայում առկա խտրականությունը: Եթե աշխատողը երեխա չունի, երիտասարդ չէ, հիպոթեքով բնակարան էլ չի գնել, ինչու նա պետք է զրկվի իր սոց փաթեթը կանխիկացնելու իրավունքից: Բացի այդ, - եթե նշածս տեսակի աշխատողն ազատվի աշխատանքից, ապա ինչ է լինելու նրա անձնական հաշվին առկա գումարը /հանգստի համար նախատեսվածը/, որն ինքը տարբեր հանգամանքների պատճառով չի իրացրել?

See more