«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ «ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
23 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«_____» «_____________» 2022 թվականի N ______-Ն
«Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ, 14.1-րդ և 17-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Տարածքի հատակագծման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքը (այսուհետ՝ Օրենք) 14.4 հոդվածից հետո լրացնել նոր 14.5. հոդվածով, հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 14.5. Տարածքի հատակագծման նախագիծ
1. Տարածքի հատակագծման նախագծերի մշակումն իրականացվում է հատակագծային կառուցվածքի տարրերի առանձնացման, ընդհանուր օգտագործման տարածքների սահմանագծերի սահմանման, կապիտալ շինարարության օբյեկտների նախատեսվող տեղակայման գոտիների սահմանագծերի սահմանման, տարածքների հեռանկարային զարգացման բնութագրերի և առաջնահերթությունների որոշման նպատակով:
2. Տարածքի հատակագծման նախագիծը բաղկացած է հիմնական մասից, որը ենթակա է հաստատման, և դրա հիմնավորման համար անհրաժեշտ նյութերից։
3. Տարածքի հատակագծման նախագծում կարող է ներառվել երթևեկության կազմակերպման նախագիծ, որը մշակվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
4. Տարածքի հատակագծման նախագծերը զարգացնում են տարածական պլանավորման փաստաթղթերի և տարածքի քաղաքաշինական գոտևորման դրույթները: Տարածքի հատակագծման նախագծերը քաղաքաշինական փաստաթղթեր են, որոնք մշակվում են քաղաքային տարածքների առանձին հատվածների համար, ինչպիսիք են քաղաքային կենտրոնները, բնակելի տարածքները, առանձին գործառնական գոտիները (հանգստի, սանիտարապաշտպանիչ, արդյունաբերական և այլն): Տարածքների հատակագծման նախագծերի մշակման նպատակը տարածական պլանավորման մակարդակով նախանշված հատակագծային կառուցվածքային լուծումների մանրամասնեցումն ու հստակեցումն է: Տարածքի հատակագծման նախագծերի խնդիրները ոչ միայն տարածքի խոշոր հատվածի տրոհումն է հատակագծային առանձին տարրերի (վերգետնյա և ստորգետնյա կառույցների, ավտոճանապարհների, հարթակների, կանաչ տարածքների, ավտոկայանատեղիների տեղադրման համար նախատեսված հատվածներ), այլև այդ տարրերի ճշգրիտ քաղաքաշինական չափորոշիչների հիմնավորումը:
5. Տարածքի պլանավորումը քաղաքաշինական գործունեության տեսակ է, որն իրականացվում է տարածքային պլանավորման և քաղաքաշինական փաստաթղթերի մշակումից հետո (սակայն նախքան քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ինժեներական հետազոտությունների, ճարտարապետական նախագծման և շինարարական ընթացակարգերի իրականացումը)՝ դրանց դրույթները կյանքի կոչելու և առանձին թաղամասերում, հատակագծային կառուցվածքի այլ միավորներում հողօգտագործման և կառուցապատման կանոնակարգման նպատակով, որոնք սահմանում են կառուցապատված և չկառուցապատված հողամասերի սահմանները (դրանց սահմանափակումներն ու ծանրաբեռնվածությունները) և գտնվում են մասնավոր կամ հանրային սեփականության մեջ, արդյունքում տրվում են քաղաքաշինական փաստաթղթեր։
6. Տարածքների պլանավորման փաստաթղթերը ներառում են տարածքների հատակագծման նախագծեր, հողահատկացման նախագծեր և հողամասերի քաղաքաշինական հատակագծեր:
7. Հատակագծման նախագծերում հստակեցվում են համայնքի տարածքի քաղաքաշինական գոտիավորման ընթացքում ընդունված հողօգտագործման և զարգացման կանոնների պահանջները: 2024 թվականի հուլիսի 1-ից կառուցապատման և չկառուցապատված տարածքների հատակագծման նախագծերը և հողահատկացման նախագծերը (չկառուցապատված տարածքների համար) կարող են հաստատվել միայն տարածական պլանավորման փաստաթղթերի առկայության դեպքում:
8. Տարածքի պլանավորման ընթացակարգի ընթացքում առանձնացվում են հատակագծային միավորների, թաղամասերի սահմանները, սահմանվում են կարմիր գծեր, հատկացվում են ընդհանուր օգտագործման տարածքներ, հասարակական նշանակության օբյեկտների (տրանսպորտ, ինժեներական և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ) զբաղեցրած այլ տարածքները։ Հասարակական օբյեկտների սահմանների նման ամրագրումից հետո սկսվում է տարածքի հատակագծման երկրորդ փուլը, երբ իրականացվում է հողահատկացում՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրելու համար:
9. Տարածքի հողահատկացման նախագիծը ներառում է մի քանի տեսակի հողագծային գծագրեր, որոնցում, ի թիվս այլ բաների, արտացոլվում են ձևավորվող հողամասերի սահմանները, որոնք նախատեսվում է տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց շինարարության համար (օրինակ՝ ցածրահարկ շինարարության համար), ինչպես նաև հանրային սերվիտուտի սահմանները։
10. Հողհատկացման նախագծի շրջանակներում (կամ առանձին փաստաթղթի տեսքով) իրականացվում է հողամասերի քաղաքաշինական հատակագծերի կազմումը: Նման հատակագծում պետք է նշվի՝ հողամասի սահմանները. հանրային սերվիտուտների շահագործման գոտիների սահմանները (առկայության դեպքում). շենքերի, շինությունների, թույլատրելի տեղակայման վայրերը որոշելու համար տեղամասի սահմաններից նվազագույն նահանջներ, որոնցից դուրս շենքերի, շինություններիի կառուցումն արգելվում է. տեղեկատվություն քաղաքաշինական կանոնակարգերի մասին (ներառյալ քաղաքաշինական կանոնակարգով նախատեսված հողամասի թույլատրելի օգտագործման բոլոր տեսակների մասին տեղեկատվություն). տեղեկատվություն հողամասի սահմաններում գտնվող կապիտալ շինարարության օբյեկտների, մշակութային ժառանգության օբյեկտների (առկայության դեպքում). տեղեկատվություն կապիտալ շինարարության օբյեկտները ինժեներական և տեխնիկական ենթակառուցվածքների ցանցերին միացնելու տեխնիկական պայմանների մասին։ Հողամասի քաղաքաշինական հատակագիծը կարող է ներառել տեղեկատվություն այն մի քանի հողամասերի բաժանելու հնարավորության կամ անհնարինության մասին:
11. Տարածքի հատակագծման համար փաստաթղթեր պատրաստելու որոշումը կայացնում է բնակավայրի կամ քաղաքի վարչական շրջանի տեղական ինքնակառավարման մարմինը՝ սեփական նախաձեռնությամբ կամ հողամասի սեփականատիրոջ (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց) առաջարկության հիման վրա:
12. Տարածքի հատակագծման փաստաթղթերի պատրաստման մասին որոշման հրապարակումից հետո ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն բնակավայրի տեղական ինքնակառավարման մարմին ներկայացնել իրենց առաջարկները՝ տարածքի հատակագծման վերաբերյալ փաստաթղթերի պատրաստման և բովանդակության կարգի, ժամկետների մասին։ Տարածքի հատակագծման փաստաթղթերի մաս կազմող տարածքի հատակագծման և հողահատկացման նախագծերը, մինչև հաստատումը ենթակա են պարտադիր քննարկման հանրային լսումներում:
13. Հաստատելով հատակագծման նախագիծը (ինքնուրույն կամ դրանում ներառված հողհատկացման նախագծով)՝ տեղական ինքնակառավարման մարմինը ճանաչում է դրա համապատասխանությունը տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինության, տեխնիկական կանոնակարգերի, քաղաքաշինության մարզային և տեղական չափորոշիչներով սահմանված պահանջներին: Նշված համապատասխանության ստուգումն իրականացվելուց հետո, եթե խաթարվում և վնաս է պատճառվում քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներին, ապա պատճառված վնասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով ենթակա է ամբողջությամբ փոխհատուցման։
14. Տարածքների հատակագծման նախագծերը տարածական պլանավորման փաստաթղթերի և տարածքի քաղաքային գոտիավորման դրույթների զարգացմանը միտված քաղաքաշինական փաստաթղթեր են, որոնք մշակվում են քաղաքային տարածքների առանձին հատվածների համար, ինչպիսիք են քաղաքային կենտրոնները, բնակելի տարածքները, առանձին գործառնական գոտիները (հանգստի, սանիտարապաշտպանիչ, արդյունաբերական և այլն): Տարածքների հատակագծման նախագծերի մշակման նպատակը տարածական պլանավորման մակարդակով նախանշված հատակագծային կառուցվածքային լուծումների մանրամասնեցումն ու հստակեցումն է: Տարածքի հատակագծման նախագծերի խնդիրները ոչ միայն տարածքի խոշոր հատվածի բաժանումն է հատակագծային առանձին տարրերի (վերգետնյա և ստորգետնյա կառույցների, ավտոճանապարհների, հարթակների, կանաչ տարածքների, ավտոկայանատեղիների տեղադրման համար նախատեսված հատվածներ), այլև այդ տարրերի քաղաքաշինական ճշգրիտ չափորոշիչների հիմնավորումը:»:
Հոդված 2. Օրենքի 14.3-րդ հոդվածի 33-րդ մասի «Գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տարածքի հատակագծման նախագծերի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի «ա» կետը «կառուցապատման նախագծերը» բառերից առաջ լրացնել «տարածքի հատակագծման նախագծերը,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
15.09.2022 - 30.09.2022
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 3344
Print