Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1072 - Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

« » _____________ 2022 թվականի N - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ԵՎ 2022
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1072 - Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ
կետի «բ» ենթակետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի
5-րդ ու 7-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին
մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի  «Պետական ոչ
առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. ազգային կինոնկարների (այդ թվում՝ խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական ֆիլմեր,
ներառյալ՝ մանկապատանեկան ֆիլմեր, կինոնկար-դեբյուտներ) արտադրության աջակցությունը և
կինոտարեգրության փաստավավերագրումը,»,
2) Որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական
գործունեության հետևյալ տեսակները`
ա. հրատարակչական գործունեություն,
բ. տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-
պորտալների հետ կապված գործողություններ,
գ. ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում
գործունեություն,

դ. Կինո-Ֆոտո-Ֆոնո հավաքածուի (այդ թվում՝ սեփական և այլ արտադրության ֆիլմերի, արխիվային
նյութերի) վերականգնման, թվայնացման և տարածման ծառայությունների մատուցում,
ե.Կինո-Ֆոտո-Ֆոնո հավաքածուի օգտագործման (այդ թվում կինոտարեգրության) հեղինակային իրավունքի
թույլտվությունների տրամադրում և ձեռքբերում,
զ. շարժական գույքի օգտագործմամբ ծառայությունների մատուցում,»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Փաստավավերագրական
ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային
կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 որոշման մեջ լրացում և
փոփոխություններ կատարելու մասին» N 1072-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 4-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «քառամսյա» բառով,
2) Որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Գ. Չաուշի փողոցի 50
հասցեում գտնվող անշարժ գույքի հանձնման ընդունման և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ
առևտրային կազմակերպության հետ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով պայմանագրի կնքման
աշխատանքներն իրականացնել՝ չափագրման և սեփականության իրավունքի գրանցման արդյունքներին
համապատասխան:»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    14.09.2022 - 30.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2973

Print