Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
10 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | <<Մուլտի տրանսպորտ>> ՍՊԸ 27.09.2022 11:01:24 | Սույն որոշումը ընդունվելուց հետո արդյոք փոխադրող ընկերությունները չեն կանգնելու այն փաստի առաջ, որ մեկ վարորդի տուգանային միավորները և դրանցից առաջացած մալուսները ազդեն ընկերության ապահովագրական պատմության վրա | Բյուրոն ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների կանխմանն ուղղված միջոցառումների շրջանկաներում, ի թիվս, այլոց, նախատեսել է 2023 թվականից նաև առավել սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորովող կարգապահության միջև։ Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովագրավճարի հաշվարկում հաշվի առնել նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտորտրանսպորտային միջոցների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և (կամ) դրանց համար համապատասխան վարորդներից հանված միավորների (բալերի) քանակը։ Այսպսի կապակցումն ավելի կմեծացնի վարորդներին տրվող միավորների (բալերի) կարևորությունը՝ նպաստելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նվազեցմանը, ինչն էլ, իր հերթին, խթան կհանդիսանա պատահարների կանխարգելմանը։ Սույն նախագծով պարզապես սահմանվում է օրենքի պահանջների իրականացմանն ուղղված տեղեկատվության փոխանակման ձևաչափը։ Ստացված տեղեկատվության օգտագործման մեթոդաբանությունը և դրա ազդեցությունն ապահովադիրների վրա պետք է որոշվի արդեն Բյուրոյի կանոններով։ Եվ ամենայն հավանականությամբ՝ ապահովադրին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործմամբ կատարված խախտումները (դրանց գծով հանված միավորները) կազդեն այդ ապահովադրից գանձվող ապահովագրավճարի չափի վրա՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է փաստացի կատարվել իրավախախտումը (ինչպես դա գործող իրավակարգավորումներով իրականացվում է պատահարների հետևանքով վճարվող ապահովագրական հատուցումների գծով, որոնցից առաջացող մալուսները հաշվեգրվում են անմիջապես ապահովադրին՝ անկախ, թե ով է վարել տրանսպորատյին միջոցը)։ Նշվածը կխթանի, որպեսզի ապահովադիրներն առավել պատասխանատվությամբ վերաբերեն այն հարցին, թե ում են վստահում իրենց պատկանող տրանսպորտային միջոցների վարումը։ | Քաղաքացու հարցադրումը Նախագծի փոփոխություն չի ենթադրում, ներկայացվել է հարցի պարզաբանումը։ |