Արթուր Ղազարյան
12.09.2022
3-րդ կետից հետո գալիս է 5-րդ կետը։ Ու ի դեպ, կառավարությունը ինչ է անելու, եթե մոտակա մեկ երկու ամսում դոլարը շեշտակի արժեվորվի՞՞՞ Դուք ինչպես եք կանխատեսում մոտակա 4 ամիսների փոխարժեքը, եթե դա ԿԲ-ի գործառույթն է
40 - Agree
6 - Disagree
Հիմնավորում
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի
Կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը, տարբեր երկրներում կիրառվում են մի շարք հարկային արտոնություններ՝ ուղղված ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին։
Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականից սկսած 3 տարի ժամկետով սահմանված է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շահութահարկի 0 տոկոս դրույքաչափ, իսկ ապահովագրավճարների (սոցվճարների) դրույքաչափը 30 տոկոսից նվազեցվել են մինչև 7․6 տոկոս։
Լեհաստանում կորպորատիվ հարկի ստանդարտ դրույքաչափը կազմում է 23 տոկոս, սակայն տարեկան 1․2 մլն եվրոյից պակաս եկամուտ ունեցող ընկերությունների նկատմամբ կիրառվում է 9 տոկոս դրույքաչափը, միևնույն ժամանակ եթե եկամուտը գոյանում է մտավոր սեփականությունից (ներառյալ ծրագրային ապահովման վաճառք), ապա կիրառվում է 5 տոկոս դրույքաչափ: Եթե ընկերությունը կատարում է R&D ծախսեր (ներառյալ նոր ծրագրային ապահովման մշակում), ապա վերջինս կարող է օգտվել մինչև 0 տոկոս դրույքաչափից, որը կտարածվի շահաբաժինների հարկի, ԱԱՀ-ի և աշխատավարձի հարկի նկատմամբ:
2021 թվականի բյուջեն երկարաձգել է արտոնությունը մինչև 2022 թվականի մարտի 31-ը: Նման ստարտափները կարող են ստանալ 100% հարկային զեղչ (արտոնություն) շահույթի վրա երեք տարի ժամկետով , այն պայմանով, որ տարեկան շրջանառությունը չի կարող գերազանցում 25 միլիոն ռուբլին ցանկացած ֆինանսական տարում։
Միաժամանակ, Կառավարությունը ՏՏ ոլորտի զարգացման կարևորությունը դիտարկում է ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես ՀՀ տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու կարևոր գործոն: ՀՀ ՏՏ ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովման հետ կապված բացահայտվել են խնդիրներ, մասնավորապես, ոլորտում ներդրումների խթանման հետ կապված։
Նախագծով առաջարկվում է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրել ժամկետային պետական աջակցություն։
4․ Կարգավորման առարկան. Հայաստանի Հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացումը։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից և Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել Հայաստանի Հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացմանը և կարճաժամկետ ժամանակահատվածում տարածաշրջանային երկրների համեմատ գործունեության իրականացման մրցունակ միջավայրի ձևավորմանը։
Discussed
12.09.2022 - 27.09.2022
Type
Decision
Area
Information technologies
Ministry
Ministry of Economy
27.09.2022 15:06
core.base.label.address_en
Views 10531
Print12.09.2022
3-րդ կետից հետո գալիս է 5-րդ կետը։ Ու ի դեպ, կառավարությունը ինչ է անելու, եթե մոտակա մեկ երկու ամսում դոլարը շեշտակի արժեվորվի՞՞՞ Դուք ինչպես եք կանխատեսում մոտակա 4 ամիսների փոխարժեքը, եթե դա ԿԲ-ի գործառույթն է