Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
Կարգավորման ենթակա խնդիրը․ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի «Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին» թիվ 853-ն որոշման որոշ դրույթներ ներկայումս տարընկալումներ են առաջացնում:
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 853-Ն որոշման որոշ դրույթներ տարընկալումների տեղիք են տալիս:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նպատակը և ակնկալվող արդյունքը․ Նախատեսվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին իրավական ակտի դրույթները համապատասխանեցնել գործող տրանսֆերային գնագոյացման դրույթներին:
-
Discussed
12.09.2022 - 27.09.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2851
Print