Under development
«ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 556-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 556-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին» N 556-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման վերնագրում և Որոշման տեքստում «մեթոդների» բառից հետո լրացնել «առանձնահատկությունները և» բառերը.
- Որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «, ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը.
- Որոշման հավելվածի 22-րդ կետում`
ա. հանել «օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն» բառերը.
բ. «մեթոդներից» բառից հետո լրացնել «որևէ» բառը.
- Որոշման հավելվածի 25-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով․
- Որոշման հավելվածում լրացնել նոր 25․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«25․1․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող գինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող գինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։»։
- Որոշման հավելվածի 29-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով.
- Որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«30․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։»։
- Որոշման հավելվածի 34-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով.
- Որոշման հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«35․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։»։
- Որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«39․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում ստացված ֆինանսական ցուցանիշը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի արդյունքում ստացված ֆինանսական ցուցանիշը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։»։
- Որոշման հավելվածի 41-րդ կետում «տարբերությունը:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «Շահույթի բաշխման մեթոդը կիրառելիս անհրաժեշտ է հստակեցնել վերահսկվող գործարքի մասով համատեղ շահույթը կամ մնացորդային շահույթը:»․
- Որոշման հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«39․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում ստացված շահույթը (վնասը) գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի արդյունքում ստացված շահույթը (վնասը)՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
12.09.2022 - 27.09.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2897
Print