Add to favourites
Under development
Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգ
-
6 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սուսաննա Բարսեղյան 17.10.2017 16:14:59 | Կաելի է ավելացնել առանձին բաժին ծնողի դիմումների վերահսկողության համար: Հաճախ ՌԴ կամ այլ երկիր տեղափոխելու անվան տակ հանում են սովորողին դպրոցից և այլ դպրոց չեն ընդունում: Շատ դեպքեր կան նաև, որ սովորողներին տանում են այլ երկիր, ամենաշատը ՌԴ և երեխաները դպրոց չեն գնում: Պետք է լրացուցիչ կարգ կամ կետեր հետադարձ տեղեկատվություն ստանալը կանոնակարգելու համար: | Հարգելի Սուսաննա Բարսեղյան, առաջարկն ընդունելի է: Մի քանի օրվա ընթացքում նախագծում կտեսնեք համապատասխան լրացումը: Շնորհակալություն! | |
2 | Ռաիսա Գալստյան 18.10.2017 11:40:51 | Առաջարկում եմ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտ¬ման և ուղղորդման կարգի» (հավելված) նախագծում (այսուհետ՝ նախագիծ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝ 1. նախագծի վերնագրում և տեքստում «պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխա» բառերը փոխարինել «պարտադիր կրթությունից դուրս մնացած անձ» բառերով (ըստ համապատասխան հոլովաձևերի), քանի որ՝ 1) «պարտադիր ուսուցում» հասկացությունը սահմանված չէ որևէ իրավական ակտով (ՀՀ Սահմանադրությամբ՝ «պարտադիր կրթություն», «Կրթության մասին» ՀՀ օրենքով՝ «տասներկուամյա միջնակարգ պարտադիր կրթություն»). 2) ուսուցումը չի ներառում դաստիարակության գործընթացը, մինչդեռ հանրակրթությունը անձի ուսուցման և դաստիարակության (կրթության) գործընթաց է. 3) «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ…» դրույթը, ուստի նախագծում «6-18 տարեկան երեխա» բառերը փոխարինել «6-19 տարեկան անձ» բառերով, քանի որ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված է՝ «Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք». 2. նախագծում «դպրոց» բառը փոխարինել «հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն, անկախ ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից (այսուհետ՝ ուսումնական հաստատություն)» բառերով, քանի որ հիմնական դպրոցն ավարտած, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված և ուսումնառությունը ընդհատած մինչև 19 տարեկան անձը նույնպես ենթակա է հայտնաբերման կամ հաշվառման. 3. անհրաժեշտ է հանրակրթությունից դուրս մնացած անձանց հայտնաբերման գործընթացում ներգրավել ոչ միայն հանրակրթական դպրոցներին, այլև հանրակրթական ծրագրեր իրականացնող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին. 4. նախագծի 2-րդ կետում «Տեղական ինքնակառավարման մարմինները» բառերը փոխարինել «տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով, քանի որ մարզպետները նույնպես ունեն օրենքով սահմանված համապատասխան իրավասություններ: Առկա են տեխնիկական և քերականական վրիպակներ: ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ՝ Ռաիսա Գալստյան | 1. Ընդունվել է մասամբ: Ներկայացված նախագծի նպատակը երեխաների հայտնաբերումն է և ուսհաստատություն ուղղորդելը: 18 տարին լրացած անձանց հայտնաբերելու պարագայում խնդիրը կարգավորովելու է այլ իրավական ակտով: 2.Ընդունվել է: 4. Ընդունվել է: | 1. Նախագծի վերնագրում և տեքստում «ուսուցում» բառը փոխարինվել է «կրթություն» բառով: 2. «Դպրոց» բառը փոխարինվել է «ուսումնական հաստատություն» բառերով: 4. Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |