ԲԻՄ Կոնսալթինգ
23.09.2022
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ նախքան որոշումը ուժի մեջ մտնելը կազմակերպել հանրային քննարկում և լսել այս որոշմանը կողմ և դեմ իրավաբանական և ֆիզիկական անձանց հիմնավորումները և կարծիքները:
23 - Agree
24 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» ___________ 2022 թվականի N___- Ն
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը, «Քաղաքաշինության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ պարբերությունը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 4-րդ, 5-րդ, 10-րդ և 12-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ Տեղեկատվական համակարգ) ստեղծելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասնեյակ» փակ բաժնետիրական ընկերության աջակցությամբ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ հիմք ընդունելով սույն որոշման 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները, կազմակերպել Տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման գործընթացը և համակարգը շահագործման ենթակա լինելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել դրա հանձնման գործընթացը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝
1) աջակցել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ Տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման հարցում,
2) Տեղեկատվական համակարգը սույն որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին հանձնելուց հետո մեկ տարվա ընթացում սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ապահովել անհրաժեշտ տվյալների մուտքագրումը Տեղեկատվական համակարգ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքներին՝ յուրաքանչյուրն իր համայնքի տարածքում առկա շենքերի մասով ապահովել Տեղեկատվական համակարգ մուտքագրման ենթակա տվյալների տրամադրումը:
5. Սահմանել, որ սույն որոշման համաձայն ստեղծված՝
1) Տեղեկատվական համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգման ներքո՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, համայնքների, պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների, շենքերի կառավարման մարմինների համար՝ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված հասանելիության ապահովմամբ:
2) Տեղեկատվական համակարգում ներառված տեղեկությունները տեղեկություն փնտրող անձանց տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N1504-Ն որոշման համաձայն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Discussed
08.09.2022 - 23.09.2022
Type
Decision
Area
Urban planning
Ministry
Urban Development Committee
Views 3324
Print23.09.2022
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ նախքան որոշումը ուժի մեջ մտնելը կազմակերպել հանրային քննարկում և լսել այս որոշմանը կողմ և դեմ իրավաբանական և ֆիզիկական անձանց հիմնավորումները և կարծիքները:
08.09.2022
Հարգելի գործընկերներ, Առաջարկում եմ այս տվյալները տեքստային տարբերակով մուտքագրելու և պահպանելու փոխարեն մտածենք ունենալ կառույցների տեղեկատվական մոդելները, որոնք կբավարարեն փաստաթղթում նշված պահանջներին և ավելի ճկուն կդարձնեն հետագայում այդ կառույցների սպասարկման և շահագործման գործընթացը: Կառույցների տեղեկատվական մոդելների կիրառման վերաբերյալ արդեն առկա է զգալի միջազգային փորձ, որը մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում կարելի է ինտեգրել և կիրառել ՀՀ-ում: Կարծում եմ, որ այս տեխնոլոգիայի կիրառությունը և տվյալների պահպանումը տեղեկատվական մոդելի տեսքով շատ ավելի ճկուն հնարավորություն կընձեռի Հայաստանի հանրապետությանը հետագայում կառավարելու ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդը: