Add to favourites

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 1. Նախագծի 2-րդ կետի 1)-ին ենթակետում «եթե այդ ծախսերի համար միջոցներ նախատեսված չեն համապատասխան բյուջեներում» արտահայտությունը անորոշ է. ո՞ր «համապատասխան բյուջեների» մասին է խոսքը՝ պետական, համայնքաների, այլ: Անհրաժեշտ է հստակ գրել որտեղ են նախատեսվելու նախագծով կանոնակարգվող գործարքների համար միջոցները: . Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետի ձևակերպումը բերված է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածից և վերաբերում է պետական և համայնքային բյուջեներին: Կարգի համաձայն փոխհատուցումն իրականացվելու է միայն այն դեպքում, եթե գույքը վաճառվել է և տվյալ դեպքում փոխհատուցման աղբյուրը ծառայելու է վաճառքի գինը: . նախագծում փոփոխություն չի կատարվել:
2 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 2. Նախագծի 2-րդ կետի 2)-րդ ենթակետում թվարկված են պետական անշարժ գույքի օտարման ծախսերը, որոնք, մասնավորապես, ներառում են՝ վաճառքի նախապատրաստման և կազմակերպման հետ կապված ծախսերը, պետական անշարժ գույքի պահառության ծախսերը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ վարչություն) աշխատակիցների խրախուսման ծախսերը և այլն: Տվյալ ենթակետից հետևում է, որ վարչությունը երբևէ չի զբաղվել պետական գույքի վաճառքի նախապատրաստմամբ և կազմակերպմամբ (նախագծի տվյալ ենթակետում նշված բոլոր ենթագործառույթներով), ինչպես նաև պետական գույքի պահառությամբ: Նախատեսվում է, որ դրանով զբաղվելու են «միջնորդական (բրոքերային) ծառայությունները»: Այս կապակցությամբ՝ - վարչությունը փաստում է, որ վարչությունում չկան համապատասխան մասնագետներ կամ՝ գոյություն ունեցող մասնագետները չեն կարողանում աշխատել կամ աշխատում են խիստ անարդյունավետ, ինչի արդյունքում էլ դրսից մասնագետներ՝ «միջնորդական (բրոքերային) ծառայություններ» հրավիրելու անհրաժեշտություն է առաջացել, - եթե գույքի վաճառքը կզմակերպվելու է միջնորդական (բրոքերային) կազմակերպությունների կողմից, ապա ի՞նչ տրամաբանությամբ են այդպիսի գործարքներից ստացված միջոցներն ուղղվելու վարչության աշխատակիցների խրախուսմանը: 2. ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն միջնորդական (բրոքերական) կազմակերպությունները ընտրվելու են մրցույթով: Վարչությունը նախատեսում է նշված կազմակերպությունների միջոցով՝ ՀՀ կառավրության համապատասխան որոշման համաձայն օտարել այն գույքը, որը միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների կողմից օտարման արդյունքում ակնկալվում է ձեռք բերել բարձր արդյունքներ: նախագծում փոփոխություն չի կատարվել:
3 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 Որոշմամբ հաստատման առաջարկվող կարգի վերաբերյալ՝ 3. Հստակ տարանջատված չեն վարչության և միջնորդական (բրոքերային) կազմակերպությունների միջև աշխատանքները, գործառույթները: Նախագիծը փաստում է, որ վարչության հիմնական գործառույթները (գույքի վաճառք և պահառություն) պատվիրակվելու են մասնավոր բրոքերային կազմակերպություններին: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում քննարկել նաև վարչության կարգավիճակի մասին հարցը՝ այն լուծարելու (որը նախընտրելի տարբերակն է) կամ կարգավիճակը փոխելու: 3-րդ և 4-րդ կետերում կատարած դիտողությունների վերաբերյալ հայտնում ենք, որ մեր կարծիքով պարոն Սահակյանը Վարչության գործառույթների և առաջարկվող մոտեցմամբ նախատեսվող աշխատանքների բովանդակության վերաբերյալ ունի այլ պատկերացում Գույքի օտարման վերաբերող գործառույթը Վարչության կողմից իրականացվող գործառույթների շատ փոքր մասն է կազմում և Վարչությունը պետական գույքի օտարման հետ կապված իր գործառույթների իրականացումը չի պատվիրակելու միջնորդական (բրոքերական) կազմակերպություններին այլ կերպ ներկայացված նախագծով առաջարկվում է միայն առավել հրապուրիչ, բարձր արժեք և ներդրումային մեծ պոտենցիալ ունեցող որոշ (շատ սահմանափակ թվով) պետական գույքի օտարումն իրականացնել մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Նպատակը կայանում է նրանում, որ միջնորդական (բրոքերական) կազմակերպություններն օտարման ենթակա գույքի վերաբերյալ հասարակության լայն շերտերին ներկայացնում են պատշաճ ձևով ընդարձակ տեղեկատվությունները ոչ միայն օտարման ենթակա գույքի վիճակի, այլ նաև այդ գույքի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ: Վերջինս հնարավորություն է տալիս գույքի վաճառքը դարձնել ավելի հրապուրիչ, որի արդյունքում պետական գույքը վաճառվում է պետության համար լավագույն պայմանններով: նախագծում փոփոխություն չի կատարվել:
4 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 4. Առաջարկվող խմբագրությամբ որոշումը «չի աշխատի», քանի որ խառնվում են վարչության և միջնորդական (բրոքերային) կազմակերպության գործառույթները, աշխատանքները: Այս պարագայում, ցանկացած չհաջողված գործարքի դեպքում, մեղքը մի կողմից քցվելու է մյուսի վրա, իսկ պատասխանատվություն չի կրելու ո'չ վարչությունը, ո'չ միջնորդ կազմակերպությունը: 4. Առաջարկվող մոտեցմամբ չեն խառնվում վարչության գործառույթները և միջնորդական (բրոքերական) կազմակերպություններին պատվիրակված աշխատանքները: Յուրաքանչյուրն իր հերթին իրականացնելու է իր աշխատանքը, խրախուսվելու և պատասխանատվություն է կրելու իր կատարած և չկատարած աշխատանքի համար: նախագծում փոփոխություն չի կատարվել:
5 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 5. Խնդրի ճիշտ լուծումը, կարծում եմ, հետևյալն է. պահանջվում է կատարել հետևյալ քայլերը՝ - առանձնացնել այն գույքը, որը օտարվելու է վարչության կամ բրոքերի կողմից (որպես չափանիշ կարող է ընդունվել, օրինակ, պետական գույքի գնահատված արժեքը), - հաստատել օտարման ենթակա գույքի ցանկը, կամ պետական անշարժ գույքը տրամադրել միջնորդական (բրոքերային) ծառայություններին այն պայմանով, որ օտարման բոլոր գործողությունները կատարվելու են նրանց կողմից՝ միջնորդական (բրոքերային) կազմակերպության և վարչության (եթե այդ մարմնի կարգավիճակը պահպանվելու է) միջև կնքվելիք պայմանագրում նախատեսելով նաև գործարքի հաջողության պարգևավճար, - որոշակի չափանիշնորի հիման վրա սահմանել մրցութային կարգ՝ պետական անշարժ գույքի օտարմամբ զբաղվող միջնորդական (բրոքերային) կազմակերպություններին ընտրելու համար: 5.Կարգի համաձայն կառավարությունն է որոշելու այն գույքի ցանկը, որի վաճառքի կազմակերպիչ հանդես է գալու միջնորդական (բրոքերական) կազմակերպությունները: Գործող կարգի համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվելու են վաճառքի մեկնարկային գինը, վաճառքի ժամկետները, գնի վճարման ժամկետները և կարգը, միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների ընտրության և ծախսերի փոխհատուցման պայմանները և այլն: նախագծում փոփոխություն չի կատարվել:
6 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 6. Նշված նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լուծումներ տալիս, ինչը վկայում է նախագծի հեղինակների ոչ համակարգային մտածողության և առաջադրված խնդիրների լուծման վերաբերյալ պատկերացում չունենալու մասին: 6. Նման մոտեցմամբ պետական գույքի վաճառքի համար հիմք է հանդիսացել այդ բնագավառում կուտակված միջազգային փորձը և մասնավորեցման բնագավառում նախկինում նման մոտեցմամբ ձեռք բերված փաստացի օրինակները: Տվյալ նախագծով նոր խնդիր և նոր լուծում չեն առաջարկվում: Ժամանակին նման խնդիր առաջադրվել է և լուծումներն էլ առկա են: նախագծում փոփոխություն չի կատարվել:
7 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 7. Օտարվող գույքը անորոշ ժամանակով չի կարող տրամադրվել միջնորդական (բրոքերային) կազմակերպություններին: 7-րդ և 9-րդ կետերի հետ կապված պարզաբանում ենք, որ օտարման ենթակա գույքը մնում է պետության պահառության ներքո և չի անցնելու միջնորդական (բրոքերական) կազմակերպություններին: Այլ կերպ ծախսերի փոխհատուցման տեսանկյունից գույքը միջնորդական կազմակերպություններին հանձնելու անհրաժեշտություն չի առաջանում:Դեռ ավելին օտարման ենթակա գույքը հիմնականում վաճառվելու է վարչության միջոցով և օտարման ենթակա գույքի պահառությանն իրականացնելու է վարչությունը նախագծում փոփոխություն չի կատարվել:
8 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 8. Պետք է նախատեսել, որ մի միջնորդական (բրոքերային) կազմակերպությունը չի կարող զբաղվել երեքից ավելի գույքի միավորի վաճառքով, քանի որ մենաշնորհային դիրքերը չարաշահումների տեղիք են տալու: 8. Միջնորդական (բրոքերային) կազմակերպությունները ընտրվում են մրցույթով և առաջարկվում է միայն առավել հրապուրիչ, բարձր արժեք և ներդրումային մեծ պոտենցիալ ունեցող որոշ (շատ սահմանափակ թվով) պետական գույքի օտարման գործընթացի իրականացումը, որը մենաշնորհային դիրքերի չարաշահումներ չի կարող առաջանալ: նախագծում փոփոխություն չի կատարվել:
9 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 9. Անհրաժեշտ է նախատեսել պատասխանատվության ինստիտուտ այն դեպքերի համար, երբ միջնորդական (բրոքերային) կազմակերպություններին «անցած» գույքը ինչ-ինչ պատճառներով գործածությունից դուրս է գալիս կամ ոչնչացվում: 9.Կարդալ 7-րդ կետում: նախագծում փոփոխություն չի կատարվել:
10 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 10. Փաստարկված և հիմնավորված չէ միջնորդական (բրոքերային) կազմակերպություններին տրվող վաճառքի գնի մինչև 10%-ի չափը: Ըստ կարգի՝ «8.Պետական անշարժ գույքի օտարման հետ կապված միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների փոխհատուցման ծախսերը չեն կարող գերազանցել օտարման ենթական գույքի վաճառքի գնի 10 %-ը:»: Նախ, անհասկանալի է, թե որտեղից է վերցված 10%-ը: Երկրորդ, նման սահմանափակումը չունի մոտիվացիոն բնույթ, քանի որ այն կապված չէ ծառայություններ մատուցող կազմակերպության ջանքերի և դրանց արդյունքում կրած ծախսերի հետ: Այդ նպատակով, նման տոկոսադրույքը պետք է տարբերակվի և, առաջին հերթին, փոխհատուցի միջնորդ կազմակերպության կոնկրետ գործարքի հետ կապված բոլոր ծախսերը, այնուհետև՝ նախատեսի պարգևավճար՝ գործարքի հաջողության համար: Ընդ որում, պարգևավճարի մեծությունը պետք է տարբերակվի՝ ելնելով վաճառքի գնից՝ ավելի հստակ գույքի գնահատված արժեքի և փաստացի վաճառքի գնի միջև առաջացած տարբերությունից: Դրանով իսկ կօպտիմալացվեն կատարվող ծախսերը (այսինքն դրանք կհասցվեն նվազագույնի) որպեսզի տնտեսված գումարները ստանան միջնորդական (բրոքերական) կազմակերպությունները: 10. Կարգի 8-րդ կետի համաձայն առաջարկվել է ոչ թե մինչև 10% չափով վճարել միջնորդական (բրոքերական) կազմակերպություններին այլ միայն սահմանափակում դնել (10%-ի չափով) միջնորդական կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերի նկատմամբ, իսկ առանձին միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա (որին նախորդելու է տեխնիկական առաջադրանքի կազմումը) ելնելով օտարման ենթակա գույքի վաճառքի պայմաններից, սահմանվելու է ծառայության վճարի մեծությունը, որն էլ իր մեջ կարտացոլի կազմակերպության գործադրված ջանքերը և կատարված ծախսերը: Միջնորդական վճարի մինչև 10%-ի սահմանափակման առավելագույն շեմի մեծության համար հիմք է հանդիսացել վաճառողի՝ տվյալ դեպքում պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման տնտեսական նպատակահարմարությունը: նախագծում փոփոխություն չի կատարվել:
11 Թամազ Սահակյան 23.10.2017 16:18:09 11. ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքը ոչ կիրառելի լինելու վերաբերյալ տեղեկանքը չի համապատասխանում իրականությանը: Անհրաժեշտ է կազմել տեղեկանք, թե պետական բյուջեից ինչ ծախսեր են կատարվելու գույքի վաճառքը առաջարկվող եղանակով իրականացնելու համար: Տեղեկանքի անհրաժեշտությունը ուղղակիորեն բխում է որոշման նախագծի անվանումից և բովանդակությունից, ինչպես նաև ՀՀ-ում իրավական ակտերի կազմմանը ներկայացվող կանոններից և պահանջներից: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները բյուջետայի ծախսերի և եկամուտների ավելացման և նվազեցման մասին տեղեկանքը ժամանակային տեսանկյունից չի ներկայացվել, քանի որ ՀՀ կառավարությունն է որոշելու օտարման ենթակա այդ գույքի ցանկը, որի պետք է օտարվի նախագծով առաջարկվող գործիքների կիրառմամբ: Նման գործիքների կիրառմամբ օտարման մասին ՀՀ կառավարության յուրաքանչյուր որոշման նախագծի քննարկման ներկայացնելիս հնարավորություններ կստեղծվեն հավաստիության որոշակի մակարդակով ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ տեղեկանքը կազմելու համար: Տվյալ գուծընթացի կանոնակարգման վերաբերյալ ներկայացվող նախագծին կից տեղեկանքում հնարավոր չէ հավաստի տեղեկատվություններ ներկայացնել պետակ և համայնքային բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ: նախագծում փոփոխություն չի կատարվել: