Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Դավիթ Ասատրյան 14.09.2022 11:37:09 Սննդամթերքի անվտանգության ռազմավարության մեջ առաջին հերթին պետք է գրավի սննդամթերքի անվտանգության ստուգման վարույթների բարեփոխումները և ամնեկարևորը՝ ռեֆերենս լաբարատորիայի ստեղծումը: Առանց Ռեֆերենս լաբարատորիայի անհնար է պատշաճ իրականացնել իրավահարաբերության շրջանակներում ծագող վարչական վարույթները: Այս ոլորտում պետական պատշաճ վերահսկողությունը կապացուցվի ոչ միայն նմանատիպ ռազմավարական փաստաթղթեր կազմելով և հրապարակելով, այլև կոնկրետ պետական ֆինանսական միջոցներ ներդնելու միջոցով: Գործող կարգավորումներով ԵԱՏՄ երկրներից ներմուծվող սննդամթերքը պատշաճ չի փորձաքննվում, իսկ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքները փորձաքննվում են մասնավոր կազմակերպություններում, որոնց նկատմամբ տեսչական մարմինը պատշաճ վերահսկողություն չունի, ուստի առաջանում են գործնական խնդիրներ և սննդամթերքի անբվտանգության հետ կապված հարցեր: Անհրաժեշտ է ամբողջությամբ բարեփոխել ոլորտը, այլապես ոլորտում մշտապես առաջանալու են խնդիրներ: «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագծով հաստատվող Հավելված 2-ի 3․2․ կետով նախատեսված է «Սննդամթերքի անվտանգության ոլորտում ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակում» միջոցառումը։ Ինչ վերաբերում է ներկայումս Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ անդամ երկրներից, ինչպես նաև երրորդ երկրներից ներմուծվող սննդամթերքի փորձաքննությանը վերաբերող գործընթացներին, ապա դրանք իրականացվում են ԵԱՏՄ, ինչպես նաև ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։