Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ հոգեներգործուն նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի անալոգների շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-Ի N 1714-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 725-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1714-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 725-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ներկայումս գործող հանձնաժողովը ձևավորելու և աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումները ժամանակավրեպ են, և դրա կազմում ընդգրկված մի շարք գերատեսչություններ միավորվել են, վերանվանվել կամ դադարել են գոյություն ունենալ, ինչպես նաև փոփոխություններ են կրել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) անօրինական շրջանառության ծավալները և ձևերը, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոխել նաև դրա դեմ պայքարի միջոցները: Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգումը, ինչպես նաև ապօրինի շրջանառության ծավալների աճը և կատարման ձևերի փոփխությունները անհրաժեշտություն են առաջացրել ստեղծել վերոնշյալ գործառույթների կատարման նպատակով շահագրգիռ գերատեսչություններից կազմված աշխատանքային մարմին, որը կուժեղացնի հսկողությունը, կբարձրացնի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը, կհամակարգի կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեությունը, ինչպես նաև կապահովի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ հսկողության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում հայաստանի հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով և սահմանել հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները: «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1714-ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N  725-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կուժեղացվի հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ, կբարձրանա անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը, կհամակարգվի կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեությունը, ինչպես նաև կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

  • Discussed

    02.09.2022 - 17.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Fight against trafficking and illegal durg trade

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3558

Print