Նախագծով առաջարկվում է օրենքին համապատասխան տևական հիվանդության դեպքում՝ անկախ հաշմանդամության խումբ սահմանելու կամ վերանայելու հանգամանքից, երկարաձգել անաշխատունակության թերթիկը, եթե անձը շարունակում է մնալ անաշխատունակ։ Այսինքն, տևական հիվանդության դեպքում 80-րդ օրը բժիշկը անձին ուղեգրում է բժշկասոցիալական հանձնաժողով՝ անաշխատունակության թերթիկի երկարաձգման նպատակով՝ անկախ հաշմանդամության խմբի համար դիմելու հանգամանքից։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև որոշման 6-րդ հավելվածով սահմանված՝ օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար հիմք համարվելու կարգը։ Մասնավորապես առաջարկվում է, որ Առողջապահության նախարարությունից թույլտվություն ստանալու համար անձը պետք է դիմի անձամբ, իսկ հղիության և ծննդաբերության դեպքում թույլտվություն տրվում է, եթե երեխան ծնվել է օտարերկրյա պետությունում։