Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքների՝ Հայաս­տանի Հանրապետություն ներմուծման և հետա­գա­յում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումար­ները տնտեսավարող սուբյեկտների հետ վերադարձնելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենս­դրությամբ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգա­­վիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծելու և հետա­գայում այդ ապրանքները արտահանելու դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցի­զային հարկի գումար­ները տնտեսավարող սուբյեկտների հետ չեն վերադարձվում:

Խնդիրն այն է, որ նման մոտեցումը չի բխում անուղղակի հարկի ընդհանուր տրամաբանու­թյու­նից, քանի որ այդ ապրանքները Հայաստանի Հան­րա­պե­տության տարածքում չեն սպառ­վում, սակայն դրանց մասով վճարվում է ակցիզային հարկ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետու­թյուններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգա­վիճակ ունե­­­ցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած՝ ռեզիդենտ կազ­­­մա­կեր­­­պության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հան­­րա­պե­տու­­թյան տարած­քից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու, ինչ­պես նաև Հայաս­­տանի Հան­րա­պետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտա­հա­նելու դեպ­քե­րում արտահանված ապրանք­ների համար ներմուծման ժամանակ վճարված ակցի­զա­յին հարկի գումարը փոխ­հատուց­վում է Կառավարության սահմանած կարգով և ժամ­կետ­­ներում,

2) ՀՀ հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությամբ սահ­ման­ված դրոշմավորման կանոնը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության տարածք ներ­մուծ­վող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող և Կառա­վա­րու­թյան սահմանած կարգով փաստաթղթավորված այն ապրանքների նկատմամբ, որոնք հետա­գայում Կառավարության սահմանած ժամկետներում արտահանվելու են Հայաստանի Հանրա­պե­տությունից:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքների՝ Հայաս­տանի Հանրապետություն ներմուծման և հետա­գա­յում արտա­հան­ման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումար­ներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքների՝ Հայաս­տանի Հան­րապետություն ներմուծման և հետա­գա­յում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումար­ները վերադարձնել տնտեսավարող սուբյեկտներին, ինչ­պես նաև ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող՝ հետագայում արտահանվող՝ ապրանքների ներմուծման ժամանակ դրանք ազատել ակցիզային դրոշմանի­շե­րով դրոշմավորումից:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաս­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյու­ջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը:
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:
  • Discussed

    31.08.2022 - 15.09.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4411

Print

Suggestions

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

31.08.2022

1. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածի՝ ա) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) «արտահանման գործարքները.», բ) 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետի «տարածքում» բառից հետո լրացնել «եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս» բառերը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

31.08.2022

դեռևս 2018 թվականի մարտի 12-ի թիվ 023 գրությամբ Ֆինանսների նախարարությանը նախագծի տեսքով ներկայացվել էր առաջարկություն Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 36-րդ կետի, ինչպես նաև 65-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները վերանայելու համար: Մինչդեռ նախարարությունը գրություն և առաջարկությունը անպատասխան թողեց: Տպավորությունն այնպիսին է, որ ՖՆ և ՊԵԿ-ում ցանկացած առաջարկ առաջին հերթին մերժում են և մի քանի տարի հետո, որպես գործարար միջավայրի բարելավվման սեփական առաջարկներ ներկայացվում

See more