Under development
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունվել է 20___ թվականի _____________ ___-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» երկու հազար մեկ թվականի հունիսի 26-ի N ՀՕ-196-Ն օրենքում կատարել հետևյալ լրացումները.
1) 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.6» ենթակետը «շախմատի պատանեկան օլիմպիադայում,» բառերից հետո լրացնել «Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինհաշմանդամների համաշխարհային խաղերում և զինհաշմանդամների աշխարհի առաջնություններում» բառերով:
2) 7-րդ հոդվածի «դ» կետը «դ.16)» ենթակետից հետո լրացնել նոր՝ «դ.17)» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«դ.17) օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի վերաբերյալ.»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
31.08.2022 - 20.09.2022
-
Type
Law
-
Area
Sport and youth
Views 2604
Print