Add to favourites

Under development

««Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի

  1. 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 41-րդ կետով

«41) անասնաբուժական դեղատուն՝ անասնաբուժության ոլորտում կիրառվող    դեղամիջոցների մեծածախ ձեռքբերման, պահպանման և մանրածախ իրացման կամ բաց թողնման, պատրաստման, տեղեկատվության և խորհրդատվության իրականացման վայր»,

  1. 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 33-րդ կետով

«33) Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման  լիցենզավորման կարգը և անասնաբուժական դեղատնային գործունեության  իրականացման լիցենզիայի ձևը»,

  1. 7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «վերամշակմամբ» բառից առաջ ավելացնել «անասնաբուժական դեղատնային գործունեության» բառերը,
  2. 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 9-րդ կետով

«9) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անասնաբուժական դեղատնային գործունեությանը ներկայացվող պահանջները»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1-ին կետով.

 

Հ/հ

Լիցենզավորման ենթակա 
գործունեության
տեսակը

Լիցեն-զավորող մարմինը

(սյունակը հանվել է 13.11.15 ՀՕ-121-Ն)

Ոլորտ

Փորձա-քննու-թյան պահանջ

Մրցու-թային կար-գով

Որակա-վորման պահանջ

Հաշվե-տվու-թյան պահանջ

Վայրի պա-հանջ

1

Անասնաբուժական դեղատնային գործունեություն

ԿՄ

 

-

-

-

Ո

-

Վ

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածը լրացնել 6.1 կետով.

«6.1 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ»

«6.1.1 անասնաբուժական դեղատնային գործունեության համար՝ տարեկան                              բազային տուրքի 15-ապատիկ չափով»,

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----------------- 201 թվականի N -----Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և N N 1, 2 և 3 ձևերը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

  1. Սահմանել՝

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով` հավելված N 1:

 

  • Discussed

    16.10.2017 - 01.11.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8980

Print