«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
- #ստուգման կամ այլ վարչական ակտերը չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի հայտարարություն,
- #քննիչի կողմից նշանակված հարկային ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները ուժի մեջ մտնելը,
- #քննիչի պատճառաբանված որոշմամբ առաջադրված հարկային պարտավորություններ,
- #քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման արդյունքներով կազմված ստուգման ակտ
-
4 - Agree
-
4 - Disagree
Նախագծի ընդունմամբ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության (բացառությամբ քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման) արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը ենթակա կլինեն կատարման վարչական ակտերը չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ղեկավարի սահմանված ձևով և եղանակով հայտարարություն ներկայացվելու դեպքում՝ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։
Իսկ քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման արդյունքներով կազմված ստուգման ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման ակտերը վարչական կամ դատական կարգով չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ղեկավարի սահմանված ձևով և եղանակով հայտարարություն ներկայացվելու դեպքում նշված ստուգման ակտերը ուժի մեջ կմտնեն հայտարարության ներկայացման օրվանից, վարչական կամ դատական կարգով բողոքարկման ենթակա չեն լինի և ենթակա կլինեն կատարման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։
Քննիչի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված հարկային ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և ստուգման արդյունքում կազմված ակտը ուժը մտնելուց հետո կբողոքարկվեն Օրենսգրքով սահմանված կարգով:
Միաժամանակ, մինչև ստուգման կամ այլ վարչական ակտերը չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հայտարարության ներկայացման օրը և վճարման 10-օրյա ժամկետների ընթացքում ստուգման ակտով կամ այլ վարչական ակտերով առաջադրված գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվի։
-
Discussed
30.08.2022 - 14.09.2022
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2806
Print