Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա
14.09.2022
Առաջարկվում է նախագծում կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին։
Under development
4 - Agree
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ԽԵՂՈՒՄ, ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացվող նախագծի նպատակը 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության տրամադրումն է։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով եղել են զոհեր (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձ) և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք: Զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներն ու վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք կանգնել են մի շարք, այդ թվում սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով ֆինանսական աջակցություն տրամադրել զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում,վնասվածք) ստացած անձանց:
Ընդ որում` առաջարկվում է սոցիալական աջակցությունը տրամադրել՝
1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով.
բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով․
2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով:
2․ Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով կարգավորվում 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց ֆինանսական վիճակի բարելավում:
4․ Տեղեկատվություն
Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման պոտենցիալ շահառուներ կլինեն 24 վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք և 17 զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ 1 անձի) ընտանիքներ (ընդհանուր 41 շահառու):
ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 55.650.000 դրամ, այդ թվում՝
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Discussed
29.08.2022 - 14.09.2022
Type
Decision
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 5135
Print14.09.2022
Առաջարկվում է նախագծում կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին։