Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1 Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Սույն հրամանում համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է չափագիտության ոլորտը կանոնակարգող միջազգային, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող իրավական ակտերում առկա որոշակի տարբերություններով/փոփոխություններով:

2 Առկա իրավիճակը.

Նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, համաձայն որի շահագործման մեջ գտնվող չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը չի վերաբերվելու այն չափման միջոցներին, որոնք արտադրվելու են տվյալ սերտիֆիկատի վավերականության ժամկետի ընթացքում: Շահագործման մեջ գտնվող վերոնշյալ չափման միջոցները ենթակա են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի N133-Ն հրամանով սահմանված կարգով ստուգաչափման։

Տնտեսվարող սուբյեկտներին լրացուցիչ բյուրոկրատական բնույթ կրող գործընթացներից զերծ պահելու նպատակով նախագծով նախատեսվում է նշյալ դրույթը, որի կիրարկման դեպքում չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում արտադրված, այնուհետև շահագործման մեջ գտնվող չափման միջոցներին՝ տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը չի վերաբերելու (վերջիններս միայն ստուգաչափման են ենթակա լինելու)։

Ձև 6-ում նշված «Խորհրդանիշ» բառը փոխարինվում է «Նմուշ» բառով, քանի որ «չափման միջոցի տեսակի հաստատման վկայագրի խորհրդանիշ» չի կարող լինել։

3 Կարգավորման նպատակները

Նախագծով նախատեսվող պահանջի կիրարկման դեպքում չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում արտադրված, այնուհետև շահագործման մեջ գտնվող չափման միջոցներին՝ տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը չի վերաբերելու (վերջիններս միայն ստուգաչափման են ենթակա լինելու), ինչի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները զերծ կմնան լրացուցիչ կրկնակի գործընթացի իրականացումից։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք .      

Նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

5Ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտում փոփոխություն կատարելու արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել  Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի անխափան աշխատանքը և բավարարել համապատասխան ոլորտների շահառուների պահանջները։ Միաժամանակ նաև հնարավոր կլինի բավարարել  «Եվրասիական Տնտեսական Միության մասին» պայմանագրի X-րդ բաժնի 51-րդ հոդվածի 3-րդ կետի 15-րդ ենթակետի պահանջները, ինչը անդամ պետությունների համար նախատեսում է չափումների միասնականության ապահովման ոլորտում չափումների, չափագիտական գործընթացների միատեսակ կամ համադրելի մեթոդների կամ ընթացակարգերի ապահովում, ինչն էլ ապահովվում է կից ներկայացվող նախագծով։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

 

 

  • Discussed

    29.08.2022 - 13.09.2022

  • Type

    Order

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2822

Print