Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով ապրանքների էլեկտրոնային առևտրի հասկացության, ապրանքների էլեկտրոնային առևտրի դեպքում ապրանքների մատակարարման վայրի որոշման կանոնների սահմանումն է, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից գնորդի` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի (ապրանքների վերջնական սպառողի) հասցեով էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով ապրանքների հեռավար վաճառքի մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված չէ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքների մասով անուղղակի հարկերի գանձման առանձին կարգավորումներ։ Միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵՏՄ անդամ պետությունների փորձագետների մակարդակով ներկայումս քննարկումներ են տեղի ունենում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից առևտրի էլեկտրոնային հարթակից ապրանքների ձեռքբերման դեպքում ԱԱՀ-ի վճարման մասով հարցերի կանոնակարգման նպատակով։ Այդ քննարկումների շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում և Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N18 հավելվածում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է կանոնակարգել ԵՏՄ անդամ պետությունների հարկ վճարողների կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մատակարարվող ապրանքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ու վճարման հետ կապված հարցերը։

ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածով տրված են օրենսգրքի կիրառման իմաստով հասկացությունների սահմանումները, մասնավորապես նույն հոդվածի 1-ին մասի 41-րդ կետով տրված է ապրանքների մատակարարում հասկացության սահմանումը և անհրաժեշտ է սահմանել նաև ապրանքների էլեկտրոնային առևտուր հասկացությունը, ինչպես նաև այդ հասկացության հետ կապված առևտրի էլեկտրոնային հարթակ հասկացության սահմանումը:

ՀՀ հարկային օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված են ապրանքի մատակարարման վայրի որոշման կարգավորումները։ Ապրանքների էլեկտրոնային առևտրի դեպքում ապրանքի մատակարարման վայրի որոշման կարգավորում նշված հոդվածով սահմանված չէ և անհրաժեշտ է նույն հոդվածում սահմանել համապատասխան կարգավորում ապրանքների էլեկտրոնային առևտրի դեպքում։

Ապրանքների էլեկտրոնային առևտրի հասկացության սահմանմամբ պայմանավորված համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաև ապրանքի մատակարարման պահի որոշման, հաշվարկի ներկայացման, ԱԱՀ-ի պարտավորության վճարման և հարկ վճարողի հարկային մարմնում հաշվառման կարգավորումներում։

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով ապրանքների էլեկտրոնային առևտուր հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,

2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ապրանքների հեռավար վաճառքի դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին ապրանքների հեռավար վաճառքի մասով`

ա. հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը,

բ. ապրանքի մատակարարման պահը որոշել այդ ապրանքի դիմաց վճարում կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրով,

գ. ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնելու ժամկետ սահմանել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,

3) Էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։

4. Կարգավորման առարկան. Նախագծով հստակեցվում է ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրի էլեկտրոնային հարթակների, այդ թվում` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ինտերնետային կայքի միջոցով ապրանքների մատակարարման գործարքների մասով, որի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու վճարման, այդ թվում` ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատակարարվող ապրանքների մասով հարկային մարմին համապատասխան հարկային հաշվարկի ներկայացման և ավելացված արժեքի հարկի վճարման հետ կապված իրավակարգավորումները։

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապրանքների էլեկտրոնային առևտրի մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանում։

7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

  • Discussed

    26.08.2022 - 12.09.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4342

Print

Suggestions

Հայկ Միքայելյան

26.08.2022

Միայն աահ քիչ է 7400 % հարկ դրեք,ամբողջ աշխարհում նվաման միտում է մեր երկրում հարկային տեռորի, կամ ինչի համար է այս քննարկումը միևնույննէ ընդունելու եք, էլ կապիկության տրամաբանությունը որն է, իսկ որ կապիկություն է կանչեք քննարկման հատ հատ ապացուցեմ

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

26.08.2022

Բավական է անհատական ու հասարակ քաղաքացիների հաշվին հարկեր ու տուրքեր սահմանելը ու նման օրնքները ընդունելը, հասարակ քաղաքացուց աշխատանքից հարկ եք գանձում այնինչ դա ես համարում եմ անօրինական քանի, որ հասարակ քաղաքացիները բիզնեսով չեն զբաղվում այլ աշխատում են որ ապրուստ ու կարիք հոգան, այնինչ ՄԱԿԻ կողմից ընդունված միջազգային փաստաթուղթ հանդիսացող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մեջ նշված է, որ ամեն մարդ ունի արժանապատիվ ապրելու իրավունք իսկ երբ իմ մարդկային աշխատնքի արդար աշխատած ապրուստի գումարից հարկեր են գանձում դա արժանապատվության ոտնահարում է, քանի որ ես բիզնեսմեն չեմ բանկիռ չեմ կամ սուպերմարկետի տեր այ նրանցից խնդրեմ գանձեք եկամտահարկ և այլ հարկեր իսկ հասարակ մարդուց ու հայ մարդկանցից հեռու, զարմանում եմ Ուրիշ բան ու գործ չունեք քնում զարգանում եք ու մտածում թե էլ ինչպես հարկ գանձեք հասարակ հայ քաղաքացուց, դրա փոխարեն հարկ գնձեք բանկերից որ անօրինական վճարներ տոկոսներ ու թալանով են զբաղվում հարկ գամձեք գործարանատերերից ու մնացած բիզնես գործունեություն ավալողներից բայց ոչ հասարակ քաղաքացուց որը աշխատում է որ հոգա իր կարիքները դա բիզնես գործունեություն չէ դա ապրուստ հայթայթել է, Առաջարկում եմ այս օրենքը չընդունել կամ փոխել որպեսզի գանձվեն միայն բիզնեսմենները բանկերը այլ ոչ թե հասարակ քաղաքացիները: Առաջարկում եմ բոլոր պատգամավորներց հարկ գանձել նոր օրենքի համաձայն ընդդիմությունը, որը չի ներկայանում աշխատանքի զրկվում է իր աշխատավարձից իսկ այդ աշխատավարձերը ուղղորդվում են Անապահով ընտանիքներին, առաջարկում եմ հարկ գանձել այն ատգամավորներից որ բիզնեսներով են զբաղվում և մեկ ընանիքում ունեն մեկ մեքենայից ավելի, առաջարկում եմ հարկ գանձել այն նախարարություններից որ քնում աչդնանմ ու նոր օրենքներ են հորնում հասարակ մարդկանցից հարկ գանձելու համար, առաջարկում եմ հարկ գանձել ՎԻՈԼԱ ջրից 80 տոկոս հարկ գանձել վիոլա ջրի ամսեկան կտվածքից քանի որ վիոլա ջուրը օտարերկրյա է իսկ օգտագործում է մեր երկրի ըմդերքի ջուրը այն վաճառելով մեր վրա որը անօրինական է քանի որ ջուրը հայ ժողովրդնն է ինչպես նաև ամբողջ ընդերքը, առաջարկում եմ հարկ գանձել 90տոկոսի չափով բոլոր հանքարդյունաբերական օտարերկրյա կազմակերպություններից որոնք գործում են հհ ըարածքում ու պարտավոր են հհ ամբողջ ժողովրդին

See more