Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

                              

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          2021 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի և հարակից օրենքների ընդունմամբ արգելվել է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը։ Հաշվի առնելով կատարված օրենսդրական փոփոխությունները` առաջարկվում է Կառավարության` 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ (այսուհետ նաև` Որոշում) սահմանել 200 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության մինչև 50 քառ. մետր շինությունների կառուցման նպատակով նախագծային փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման, շինարարության թույլտվության և ավարտական ակտի տրամադրման պարզեցված կարգ։ Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում ակնկալվում է մեծապես դյուրինացնել շինարարական գործունեության իրականացման նպատակով քաղաքացիների կողմից անհրաժեշտ շինարարական փաստաթղթերի՝ իրավասու մարմինների հետ համաձայնեցման և ստացման կարգը։

Հարկ է նաև նշել, որ ներկայումս Որոշմամբ հաստատված ոչ էական շեղումների սահմանումները լիարժեք չեն ներառում ավարտական ակտի ստացման ժամանակ ի հայտ եկած էական կամ ոչ էական շեղումների ամբողջական սահմանումները, ինչը ավարտված շինարարական օբյեկտը ոչ էական շեղումների առկայության դեպքում որպես ինքնակամ որակելու ռիսկեր է պարունակում։ Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ընդունման պարագայում ակնկալվում է ավարտական ակտի տրամադրման փուլում առավել հստակեցնել այն շեղումների շրջանակը, որոնք հանձնաժողովի կողմից կարող են դիտվել որպես ոչ էական։ Որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելով՝ հնարավորություն է ընձեռնվում ավարտական ակտի ստացման ժամանակ լիարժեք գնահատել օբյեկտի կառուցման ժամանակ էական կամ ոչ էական շեղումները՝ պարզեցնելով պետական գրանցման ժամանակ իրավասու մարմնի կողմից հավելյալ ճշտումների անհրաժեշտությունը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին   Կառավարության որոշման նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է Որոշմամբ նախատեսել միջին ռիսկայնության աստիճանի որոշ օբյեկտների շինարարության թույլտվության, ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման պարզեցված կարգ։ Մասնավորապես, ներկայումս շինարարության թույլտվության ստացման նպատակով կառուցապատողը պետք է դիմի իրավասու մարմնին ճարտարապետահատակագծային առաջադրանք (այսուհետ նաև` առաջադրանք) ստանալու և դրա հիման վրա նախագծային փաստաթղթեր մշակելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ  կառուցապատողին սեփականության կամ այլ (կառուցապատման իրավասություն տվող) իրավունքով պատկանող հողամասի վրա 200 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության մինչև 50 քառ. մետր շինությունների կառուցման դեպքում առաջադրանք չի պահանջվում։ Փոխարենը, կառուցապատողը հնարավորություն կունենա լրացնել Նախագծի հավելվածով սահմանված նախագծային պայմանները և դրանք անմիջապես ներկայացնել կապալառուին` նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով։ Մշակված նախագծային փաստաթղթերի հաստատման և միաժամանակ շինարարության թույլտվության տրամադրման նպատակով կառուցապատողը հնարավորություն կստանա դիմել իրավասու մարմնին էլեկտրոնային համակարգի միջոցով։ Հարկ է նկատել, որ գործընթացի առավել արագ և դյուրին կազմակերպման նպատակով նախատեսվել է շինարարության թույլտվության տրամադրման էլեկտրոնային ընթացակարգ։ Կարևոր է նաև նշել, որ Նախագծով առաջարկվում է կարգավորում, ըստ որի` սահմանված ժամկետներում իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման կամ շինարարության տրամադրման մերժման մասին որոշման չկայացման դեպքում կառուցապատողը կարող է շինարարության թույլտվությունը ներբեռնել էլեկտրոնային համակարգից: Նշված դեպքում շինարարության թույլտվությունը պարունակում է ավտոմատ նշում իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետում էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման հիմքով տրամադրման մասին: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում են շինարարության թույլտվության ընթացակարգը առավել պարզեցնելուն ուղղված նաև այլ իրավակարգավորումներ։

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ավարտական ակտի տրամադրման ժամանակ դիտարկվող ոչ էական շեղումների վերաբերյալ իրավակարգավորումները, ինչը թույլ կտա կանոնակարգել ավարտական ակտի ստացման ժամանակ ոչ էական շեղումների հստակեցումն ու հանձնաժողովի եզրակացության հիման վրա սահմանել շեղումների էական կամ ոչ էական լինելը` նվազագույնի հասցնելով հանձնաժողովի կողմից հայեցողական մոտեցման դրսևորման հնարավորությունը:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծերի հիմնական նպատակն է նախատեսել նոր իրավակարգավորումներ՝ ուղղված միջին ռիսկայնության աստիճանի որոշ օբյեկտների շինարարության թույլտվությունների տրամադրման ընթացակարգի պարզեցմանը:

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի կողմից:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որի 2.7-րդ կետով նախատեսվում է, որ քաղաքաշինությունը և, մասնավորապես շինարարության ոլորտը, Հայաստանի Հանրապետության տնտեսության առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է: Իրատեսորեն գնահատելով քաղաքաշինության բնագավառում առկա իրավիճակը՝ Կառավարությունը նախատեսում է բնագավառի օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավման, քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեությունների և թույլտվությունների տրամադրման համակարգերի առավելագույնս թվայնացման, քաղաքաշինական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ներդրման միջոցով ստեղծել նախադրյալներ առկա խնդիրները լուծելու (ընթացակարգերի պարզեցում, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում, վերահսկողական մեխանիզմների բարելավում) և հետագա զարգացումներն ապահովելու համար:

  • Discussed

    25.08.2022 - 09.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3468

Print