Add to favourites
««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Agree
-
8 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Ասատրյան 27.08.2022 14:44:23 | Առաջարկվող նախագծով սահմանվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի որոշակի փոփոխություններ, որոնք նաև վերաբերվում են հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից զենքի կամ հատուկ միջոցների տրամադրումը և կիրառության կարգը: Հարկ է նշել, որ կառույցը հանդիսանալով ուժային կառույց բնականաբար ենթադրում է, որ իրավասու է տիրապետել և օգտագործել զենք և հատուկ այլ միջոցներ, որը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն է պայմանով, որ առաջարկվող միջոցները պետք է կիրառվեն համաչափորեն: Ցավոք նախագծում չեմ նկատել համաչափության վերաբերյալ կանոններ: Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանվում է, որ Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Կարող ենք փաստել, որ մարդու կյանքը, առողջությունը և սեփականությունը հիմնական իրավունքներ են, իսկ այս նախագծով առաջարկվում է այդ իրավունքները որոշակի հանգամանքի ի հայտ գալով սահմանափակելու կանոն: Սակայն նշված չէ սկզբունքը՝ համաչափության վերաբերյալ կարգավորումները: Օրինակ նախագծի 45.5-րդ հոդվածի 2-րդ մասում, երբ նախատեսվում է ծառայողի կողմից զենքի օգտագործում այն դեպքում, երբ անձը ձեռքերը գրպաններն է տանում կամ կտրուկ շարժում է կատարում ապա ծառայողը իրավունք ունի զենք օգտագործել: Գտնում ենք, որ նման դեպքերում պետք է ծառայողը ելնի համաչափության սկզբունքից, որը պետք է օրենքով հստակ արձանագրվի: Անթույլատրելի կլինի նման օրենքի պաշտպանության ներքո ցանկ ոչ համաչափ գործողությունները: Այսպիսով, առաջարկում եմ օրենքով սահմանել կանոններ զենքի կամ հատուկ միջոցների կիրառման համաչափության վերաբերյալ: |