"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
17.10.2017
Չկա հիմնավորում, չկան տեղեկանքներ: Այդ իսկ պատճառով էլ դեմ ենք նախագծին: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ
Located in RA Government
0 - Agree
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվական, ՀՕ-193) (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Անցումային դրույթներ
1.Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման` ըստ գործունեության տեսակի: Սույն մասում նշված ժամկետում վերաձևակերպման չներկայացված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած, իսկ տվյալ կազմակերպությունները կարող են լիցենզավորվել լիցենզավորման կարգերով նախատեսված ընդհանուր կարգով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. . «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Շահումով խաղերի, խաղատների և ինտերնետ շահումով խաղերի գործունեություն կազմակերպողները
Հոդված 5. Օրենքի 4.1-րդ հոդվածում վերնագրիծ հանել «շահումով խաղերի» բառերը, իսկ «ինտերնետ» բառի փոխարեն նշել «Ինտերնետ» բառը:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածում հանել «Շահումով խաղերի կամ» բառերը, իսկ «ինտերնետ» բառի փոխարեն նշել «Ինտերնետ» բառը:
Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում
Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածում
« 6. Կազմակերպիչը շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը կամ կանոնակարգի փոփոխությունը կամ լրացումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո հրապարակում է Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում):»:
Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածում 1-ին և 2-րդ մասերում «Շահումով խաղերի կամ» բառերը, իսկ «ինտերնետ» բառի փոխարեն նշել «Ինտերնետ» բառը, իսկ 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «շահումով խաղերի կամ» բառերը:
Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածում
«2. Ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը, հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան կազմված` ֆինանսական վիճակի և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան ֆինանսական վիճակի և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որոնք կազմակերպիչը պահպանում է` այդ ինտերնետային կայք էջում հրապարակելուց հետո առնվազն մեկ տարի:» :
Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում «ներկայացնելու» բառից հետո լրացնել «կամ հրապարակել» բառը:
Հոդված 13 . Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «պարտավորություններ» բառից հետո լրացնել «, որոնք չեն վերացվել կամ մարվել կասեցման հարցը լիցենզավորման հանձնաժողովում քննարկելու օրվանը նախորդ օրվա դրությամբ:» բառերով:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «14. Վիճակախաղերի, շահումներուվ խաղերի բնագավառ» բաժնի 14.3-րդ կետում «շահումով խաղերի» բառերի փոխարեն նշել «խաղատների» բառով:
Հոդված2. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերության մեջ «14-րդ բաժնի 14.2-րդ, ինչպես նաև 14.3.1-14.3.5-րդ կետերով» բառերի փոխարինել «14-րդ բաժնով» բառերով:
Հոդված3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունվարի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
«6) գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձևավորվում է գովազդատուի կողմից՝իր միջոցների հաշվին և չի կարող գերազանցել նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձևավորվում գովազդատուի կողմից` կամ գերազանցում է նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.»:
12.1) կուտակային շահումային ֆոնդ (ջեք փոթ)` արժեքների հանրագումար, որը ձևավորվում է վիճակախաղի խաղարկությունների շահումային ֆոնդի ոչ ավելի, քան 20 տոկոսը կազմող միջոցները վիճակախաղի հաջորդ խաղարկություններ փոխանցելու միջոցով և(կամ) վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի խաղարկության շահումային ֆոնդից ավելի գումարների համալրման միջոցով` առավել մեծ շահում ձևավորելու նպատակով.
12.2) կուտակային շահումային ֆոնդի (ջեք փոթի) խաղարկություն` հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգ, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի` կուտակային շահումային ֆոնդը (ջեք փոթը) շահած և չշահած համարվելու փաստը.
12.3) կուտակային շահումային ֆոնդի (ջեք փոթի) հատուկ հաշվեհամար` Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային բանկում բացված հաշվեհամար, որի վրա կուտակվում են վիճակախաղի կազմակերպչի կողմից հայտարարված ջեք փոթի գումարները :
15) պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում՝ տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի/կազմակերպչի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի/կազմակերպչի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով).»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի, ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի ձևավորումը և մասնակիցների միջև բաշումը տվյալ վիճակախաղի կանոնակարգին համաձայն: Շահումային ֆոնդի ամբողջությամբ կամ մասնակի փոխանցումը խաղարկությունից հաջորդ խաղարկություն արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի դ կետով սահմանված դեպքի, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կուտակային շահումային ֆոնդի (ջեք-փոթի), որը կանոնակարգով սահմանված դեպքում և կարգով խաղարկությունից անցնում է հաջորդ խաղարկություն: Կուտակային շահումային ֆոնդը ձևավորվում է վիճակախաղի խաղարկությունների շահումային ֆոնդի ոչ ավելի, քան 20 տոկոսը կազմող միջոցները վիճակախաղի հաջորդ խաղարկություններ փոխանցելու միջոցով և(կամ) վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի խաղարկության շահումային ֆոնդից ավելի գումարների համալրման միջոցով` առավել մեծ շահում ձևավորելու նպատակով, որը պետք է խաղարկվի այդ պահին առկա շահումային ֆոնդից ձևավորված ջեք փոթի գումարների խաղարկման կարգով:
Կուտակային շահումային ֆոնդը փոխանցվում է խաղարկությունից հաջորդ խաղարկություն մինչև շահողի ի հայտ գալը, բայց ոչ ավելի, քան երկու տարվա ընթացքում: Եթե երկու տարվա ընթացքում կուտակային շահումային ֆոնդը շահող չի լինում կամ շահողն ի հայտ չի գալիս, ապա կուտակային շահումային ֆոնդը ենթակա է պարտադիր խաղարկության` երկու տարվա ժամկետը լրանալուց հետո` առաջին հերթական խաղարկության ընթացքում:
«ժդ) կուտակային շահումային ֆոնդի խաղարկում կազմակերպելու ցանկության դեպքում՝ մինչև դրա մասին հայտարումը լիազոր մարմնին է ներկայացնում նախատեսվող կուտակային շահումային ֆոնդի ամբողջ չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր միլիոն դրամից, և խաղարկության վերջնաժամկետով բանկային երաշխիքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր: Լիազոր մարմինը կարող է սահմանել սույն կետով սահմանված բանկային երաշխիքի նկատմամբ պահանջներ, որոնք պետք է ուղղված լինեն վիճակախաղի մասնակիցների շահերի պաշտպանմանը:»:
«ժե) կուտակային շահումային ֆոնդի (ջեք փոթի) դեպքում՝ ապահովում է կուտակային շահումային ֆոնդի ձևավորումը վիճակախաղի խաղարկությունների շահումային ֆոնդի ոչ ավելի, քան 20 տոկոսը կազմող միջոցները վիճակախաղի հաջորդ խաղարկություններ փոխանցելու միջոցով և(կամ) վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի խաղարկության շահումային ֆոնդից ավելի գումարների համալրման միջոցով` առավել մեծ շահում ձևավորելու նպատակով:»:
«ժզ) վիճակախաղի կազմակերպչի կողմից հայտարարված ջեք փոթի գումարները կուտակվում են Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային բանկում բացված հատուկ հաշվեհամարի վրա, որը բացվում և տնօրինվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով այնպես, որ կազմակերպիչը իրավունք ունենա հատուկ հաշվեհամարից գումարներ վճարել միայն վիճակախաղի կազմակերպչի սահմանված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան ընտրված շահող անձին:»:
«1.1. Վիճակախաղի կազմակերպման դեպքում կիրառում է այնպիսի սարքավորումներ, որոնք իրենց տեխնիկական զարգացման մակարդակին համապատասխան տեխնիկական և ծրագրային պարամետրերով կարող են ապահովել վիճակախաղին վերաբերող տեղեկատվության առավելագույն պաշտպանությունը կորստից, հափշտակումներից, աղավաղումից, կեղծումից, ապօրինի գործողություններից:»:
«1.2. Ապահովում է իրացված էլեկտրոնային տոմսերի, շահած էլեկտրոնային տոմսերի, վճարված շահումների, ինչպես նաև շահումային ֆոնդի չափի վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային եղականակով տրամադրումը լիազոր մարմնին: ժամանակում:»:
«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել խաղային ավտոմատների, ինտերնետ շահումով խաղերի խաղային ծրագրերի սերտիֆիկացման և կոդավորման մեխանիզմների, ինչպես նաև խաղային ավտոմատներում տեխնիկական սարքի առկայության և կիրառման պահանջ, որը հնարավորություն կտա լիազոր մարմնին ճշտելու խաղերի ընթացակարգը և պահանջների պահպանման ճշտությունը:»
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «առնվազն 3000 տպաքանակ ունեցող թերթում» բառերի փոխարեն նշել ավարտելու http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում՝
2.1 Էլեկտրոնային տեղեկատվության կրիչի վրա տեղակայված տեղեկատվությունը առնվազն պետք է պարունակի`
ա) վիճակախաղի անվանումը,
բ) վիաճակախաղի տոմսի անհատականացված համարը (սերիան),
գ) հղում կազմակերպչի պաշտոնական էլեկտրոնային կայքի այն էջին, որտեղ տեղակայված է վիճակախաղի տոմսի մասին սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:
«գ) կուտակային շահումային ֆոնդի խաղարկություն կազմակերպելու դեպքում կանոնակարգին կից ներկայցված չեն սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով սահմանված` օրենսդրությամբ նախատեսված չափով ու ձևավորման պայմաններով և կարգով բանկային երաշխիքի առկայության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:
դ) կվտանգեն խաղացողների շահերը.»:
« 7. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը կամ կանոնակարգի փոփոխությունը կամ լրացումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո հրապարակում է Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում):»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում
«զ2) կուտակային շահումային ֆոնդի խաղարկում կազմակերպելու դեպքում հայտին կից ներկայացված չեն սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով սահմանված` օրենսդրությամբ նախատեսված չափով ու ձևավորման պայմաններով և կարգով բանկային երաշխիքի առկայության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:»:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում «օրենքի 11-րդ հոդվածով» բառերի փոխարեն նշել «օրենքով» բառը:
Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում ՝
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում ՝
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Discussed
13.10.2017 - 31.10.2017
Type
Law
Area
Financial, Economical
Ministry
Ministry of Finance
Views 9946
Print17.10.2017
Չկա հիմնավորում, չկան տեղեկանքներ: Այդ իսկ պատճառով էլ դեմ ենք նախագծին: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ