«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 3-ի N 02/16.11/25429-2022 հանձնարարականի կատարմամբ:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված այսուհետ հայտատուների կողմից դիմումների ներկայացման և թույլատվական փաստաթղթերի տրամադրումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով»
Միաժամանակ, նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
4. Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կարող է իրականցվել համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, ինչի արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ:
-
Discussed
22.08.2022 - 06.09.2022
-
Type
Law
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 3585
Print