«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1528-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
2 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1528-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաuտանի Հանրապետության կառավարության 27.12.2018 թվականի N 1528-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված՝ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը (այսուհետ՝ Տարածք) ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:
ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի N 1528-Ն որոշմամբ (նախկինում նաև 19.02.2009 թվականի N 168-Ն որոշման հավելվածի 7-րդ և 11-րդ կետերով և 20.11.2008 թվականի N 1405-Ն որոշման հավելվածի 16-րդ և 18-րդ կետերով, 29.08.2013 թվականի N 945-Ն, 25.02.2016 թվականի N 277-Ն, 01.06.2017 թվականի N 585-Ն որոշումներով) Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ և տարածքների ձեռքբերող է ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն): ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի N 1528-Ն որոշմամբ օտարման գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել որոշումն ուժի մեջ մտնելուց 4 տարի, որը լրանում է 28.12.2022 թվականին:
Ընդհանուր առմամբ Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում առկա է եղել մոտ 150 գույք: ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի N 1528-Ն որոշման կայացման պահին առկա է եղել արդեն 49 միավոր գույք («Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի N 1528-Ն որոշման հիման վրա կազմվել է թվով 49 գույքի նկարագրության արձանագրություն): Տարածքում առկա է ևս 2 գույքային միավոր, որոնց նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել: 3 գույքային միավորի նկատմամբ կնքվել են օտարման պայմանագրեր: Այսպիսով ներկա պահին օտարման ենթակա է թվով 48 գույքային միավոր:
Համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՕ-185-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի՝ «Ձեռքբերողը պարտավոր է մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմամբ uահմանված uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետից oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել uեփականության oտարման պայմանագրի (այuուհետ` oտարման պայմանագիր) նախագիծը»:
Հաշվի առնելով տարածքում առկա գույքերի օտարման, ինչպես նաև տարածքում շինարարական գործընթացների հետ կապված խնդիրները և նկատի ունենալով, որ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է, թե քաղաքաշինական և թե պատմամշակութային արժեքների պահպանման և նորովի մատուցման տեսանկյունից, առկա խնդիրներին պետական մակարդակով լուծումները ՀՀ վարչապետի 13.04.2022 թվականի N 384-Ա որոշմամբ ստեղծվել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհուրդ:
Օտարման գործընթացի վերջնաժամկետը երկարացնելու հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 4-ի N02/12.21/21436-2022 և 2022 թվականի օգոստոսի 4-ի N02/12.21/24873-2022 հանձնարարականները:
Հաշվի առնելով «FRANCK MULLER GENEVE» շվեյցարական կազմակերպության գույքային միավորների նկատմամբ հավակնություններ ունեցող անձանց շրջանակի և իրավական կարգավիճակի առավել մեծ անորոշությունն ինչպես նաև տարածքում դեռևս չիրացված գույքերի սեփականատերերին հատուցում տրամադրելու համար ձեռք բերող Ընկերության նախնական բյուջեի կանխատեսված ծավալներից շեշտակի բարձր գները՝ Ընկերությունը չի կարողացել տարածքում առկա գույքային միավորների սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների մի մասի հետ կնքել օտարման (փոխհատուցման) պայմանագրեր սակայն հայտնել է պատրաստակամություն Ծրագիրը կենսագործելու նպատակով շարունակել իրացման գործընթացը՝ իրենց ծախսերով և արդեն իսկ ազատված հատվածներում մեկնարկել առանձին շենքերի կառուցապատման աշխատանքներ, ինչի կապակցությամբ Ընկերության հետ ձեռք են բերվել հետևյալ հիմնական համաձայնությունները.
1. Ընկերությունը և վերջինիս իրավահաջորդ «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության հետ 2014թ-ին կնքված անշարժ գույքերի առուվաճաոքի նախնական պայմանագրերի ժամկետը երկարաձգվում է տարածքը գերակա հանրային շահ ճանաչված լինելու իրավական ռեժիմի գործողության ընթացքում մինչև 2027 թվականի դեկտեմբերի 28-ը,
2. Ընկերությունը վերադարձնում է 2014թ. ստացած կանխավճարի լրիվ մնացորդը «ՕԼԴ ՍԻԹԻ» ՓԲ ընկերությանը և հետագա իրացումների համար ֆինանսավորումը կատարվում է ըստ յուրաքանչյուր գույքի ձեռք բերման Ընկերության կողմից ծախսվող գումարների, ինչի արղյունքում դադարում են կանխավճարի ապահովման համար Ֆիրդոաի թաղամասում աոկա գույքերի «ՕԼԴ ՍԻԹԻ» ՓԲ ընկերության օգտին գրավի ներկա իրավունքները:
«FRANCK MULLER GENEVE» շվեյցարական կազմակերպությունն իր գրությամբ խնդրել է սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը երկարացնել ևս 5 տարով:
Հայաuտանի Հանրապետության կառավարության 27.12.2018 թվականի N 1528-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքում առկա գույքերի օտարման գործընթացը և քաղաքաշինական ծրագիրը շարունակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել նշված որոշման մեջ և կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում տարածքի ձեռքբերող Ընկերության և պետության իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:
Հաշվի առնելով արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ Ընկերության կողմից տարածքում կատարվել է մասնակի օտարման գործընթաց, իսկ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքի մի հատվածում ձեռքբերողներ «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» և «Սթարլայն» ՍՊ ընկերությունների կողմից քաղաքաշինական ծրագիրը մեծամասամբ ավարտական փուլում է, կառուցապատման աշխատանքները մեծամասամբ ավարտված են, առաջարկվում է կատարել փոփոխություն նշված որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում:
ՀՀ կառավարության որոշման մեջ նշված փոփոխությունը կատարելուց հետո հնարավոր կլինի ավարտել օտարման գործընթացը և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Մասնավոր ներդրումների հաշվին Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը և հնարավորություն կստեղծվի քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքէջում:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:
Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին
Նախագիծն ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 2.7 կետից, որտեղ ընդգծվում է, որ քաղաքաշինությունը և մասնավորապես շինարարության ոլորտը, Հայաստանի Հանրապետության առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է, որում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավոևման, աշխատատեղերի ստեղծման, պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում:
Գլխավոր պողոտայի կառուցապատումը կարևոր է նաև նրանով, որ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է, թե քաղաքաշինական և թե պատմամշակութային արժեքների պահպանման և նորովի մատուցման տեսանկյունից և քաղաքաշինական ծրագրի իրականացումից հետո հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը և հնարավորություն կստեղծվի քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:
Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ որոշման նախագծի ընդունումը և հետագայում տարածքի կառուցապատումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ Ծրագրից։
-
Discussed
19.08.2022 - 03.09.2022
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 3317
Print