Add to favourites
Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
9 - Agree
-
5 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | Հաշվի առնելով, որ խոցելի խմբերի համար սոցիալական ծառայություններից օգտվելու հետ կապված դժվարություններ են առաջանում և անհրաժեշտություն կա ծառայությունները բոլորի համար մատչելի դարձնելու, առաջարկում ենք՝ երկրորդ գերակայության մեջ ծառայությունների տրամադրման արդյունավետությունը արտահայտությունից հետո լրացնել «մատչելիություն» բառը։ | Առաջարկը չի ընդունվել: Նշված գերակայության մեջ արդեն իսկ անդրադարձ կատարված է սոցիալական աջակցության հասցեականության բարելավմանը, ներառման և բացառման սխալների նվազեցմանը, միաժամանակ առաջարկվող բարեփոխունմերի հիմնարար սկզբունքներից են սոցիալական աջակցության հասցեականությունն ու կարիքահենքությունը, սոցիալական ներառականությունը և հավասար հնարավորությունների ապահովումը, ուստի առաջարկվող գաղափարը արդեն իսկ ներառված է փաստաթղթում։ | |
2 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | Գլուխ 3․ Երեխաներ, Մասնավոր նպատակ 2․2 Ընտանեկան միջավայրում երեխաների խնամքի ու դաստիարակության ապահովման ծրագիր Ռազմավարության մեջ անհրաժեշտություն կա հստակ նշելու՝ խնամատար ծնողների մշտադիտարկման ու գնահատման մեխանիզմների և չափորոշիչների մեթոդաբանության մշակման մասին։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Առաջարկը մասնավոր գործողություն է, ինչը մեկն է մի շարք այլ գործողություններից, որոնք կհանգեցնեն նշված արդյունքին։ Հետևաբար, այդ և նմանատիպ այլ գործողությունների, որոնք միտված են երեխայի ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի իրացմանը, անդրադարձ կկատարվի ոլորտային ռազմավարական փաստաթղթերում կամ առանձին բյուջետային ծրագրերում։ | |
3 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | Գլուխ 4․ Աշխատանքային տարիքի անձինք Մասնավոր նպատակ 3.1. Աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգի կատարելագործման և սոցիալական գործընկերության խթանման ծրագիր Ռազմավարության մեջ և Ծրագրում նշվում է վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին։ Ծրագիր 2․3․1-ում դրված են ցուցիչներ, որոնք վերաբերում են գոյություն չունեցող արտադատական մարմնին։ Այսինքն, անհրաժեշտություն կա նախևառաջ ստեղծել արտադատական մարմին, այնուհետև համեմատել վեճերի լուծման հարաբերակցությունը։ Ուստի, առաջարկում ենք Ծրագրում նախևառաջ ներառել աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրումը, իսկ որպես որակական ցուցիչ սահմանել արտադատական համակարգի առկայությունը։ | Առաջարկը չի ընդունվել: Ռազմավարության Հավելված 3-ում` Մշտադիտարկման և գնահատման ծրագրում իբրև 2023 թվականի թիրախ գրված է համակարգի ներդրումը, որից հետո միայն ցուցանիշը վեճերի հարաբերակցությունն է: | |
4 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | Աշխատանքային հարաբերությունների ամենակարևոր դերակատարներից են արհեստակցական միություններն ու գործատուների միությունները։ Սակայն հարկ է նկատել, որ այս երեք կառույցները ներառող Հանրապետական եռակողմ հանձնաժողովը բավարար չափով ներգրավված չէ քաղաքականությունների մշակման կամ դրանց իրականացման մշտադիտարկման գործընթացներում։ Ռազմավարության մշտադիտարկման և գնահատման բաժնում նշվում է սոցիալական գործընկերության հարթակի կարևորելու մասին, սակայն որևէ ձևով ներկայացված չէ, թե ինչպես է հարթակը և/կամ Նախարարին կից հասարակական խորհուրդը ներգրավվելու մշտադիտարկման և գնահատման գործընթացներում։ Ուստի, անհրաժեշտ է ներդնել հստակ մեխանիզմներ, որոնք միտված կլինեն արհեստակցական, գործատուների միությունների դերակատարության բարձրացմանը, ներուժի զարգացմանը, սոցիալական գործընկերության ակտիվացման ու խորացմանը, ինչպես նաև վերջիններիս սույն Ռազմավարության իրականացման մեջ ունեցած դերի ու ներգրավվման մեխանիզմների հստակեցմանը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Հստակ մեխանիզմները մշակվելու են Ռազմավարության ընդունումից հետո։ | |
5 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | Գլուխ 6 Համակարգը Մասնավոր նպատակ 2․1․ Արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության արձագանքի ապահովման ծրագիր Հետազոտությունը (Սոցիոսկոպ, 2022) ցույց տվեց, որ համավարակով պայմանավորված սոցիալական աջակցության ծրագրերի տրամադրման գործընթացում առաջացել են խնդիրներ ամենախոցելի մարդկանց գտնելու և նրանց թիրախային աջակցություն տրամադրելու առումով։ Այդ պատճառով որոշ ծրագրեր, որոնք ուղղված էին հասարակության բոլոր անդամներին՝ հասանելի չդարձան ամենախոցելիներին (չգրանցված աշխատողները, ոչ հաստիքային աշխատողներ)։ Անհրաժեշտ է ներդնել մեխանիզմներ սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության ապահովման համար, որոնք կերաշխավորեն ծրագրերի հասնալելիությունը՝ առավել խոցելի, համակարգից դուրս մնացած խմբերին ու անձանց։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Ռազմավարությամբ պատշաճ անդրադարձ կատարվել է սոցիալական աջակցության ոլորտում վարվող քաղաքականությանը, դրա բարեփոխումներին և մասնավորապես` հասցեականության և կարիքահենքության բարձրացման անհրաժեշտությանը` դրանք սահմանելով իբրև ցուցանիշներ` համապատասխան թիրախներով։ Աս ուղղությամբ նույնպես համապատասխան աշխատանքներ արդեն իսկ տարվում են։ Մշակվել և շրջանառության մեջ են դրվել «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի նախագիծը և դրան հարակից օրենքների նախագծերը։ Որպես հարակից օրենք՝ փոփոխություններ են նախատեսվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ ընդլայնելով համայնքների լիազորությունները աղքատ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ նման ռիսկի ներքո գտնվող անձանց և ընտանիքներին հայտնաբերելու համար, ինչը էականորեն բարձրացնելու է ծրագրերի հասցեականությունը։ | |
6 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | Ծրագիր 4․2․2 Սոցիալական շտապօգնության ծրագիր Համավարակի ժամանակ կառավարության առաջարկած տնտեսական միջոցառումների և սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելիս թիրախային խմբերը բախվել են խնդիրների ու չեն կարողացել օգտվել միջոցառումներից ու ծառայություններից, թեև եղել են այդ ծրագրերի շահառուն։ Հայտադիմումները էլեկտրոնային ու բարդ լինելու պատճառով թիրախային խմբերը դժվարանում էին դրանք լրացնել, հնարավոր չէր վերադառնալ ու սխալ լրացրածը ուղղել։ Այդ սխալների պատճառով հաճախ մարդիկ չէին կարողանում իրենց հասանելի աջակցությունը ստանալ։ Մյուս կողմից, պետական տարբեր գերատեսչություններում հասանելի տվյալների բազաները թարմացված չեն, որոշ դեպքերում նույնական և համադրելի չեն։ Հաշվի առնելով վերոնշյալը առաջարկում ենք՝ 1․ Պարզեցնել սոցիալական աջակցության ծրագրերի հայտադիմումները ու մշակել մեկնաբանող ուղեցույցները, որոնք կօգնեն կողմնորոշվելու, թե ինչպես, քայլերի ինչ հաջորդականությամբ է անհրաժեշտ հայտադիմումը լրացնել։ 2․ Էլեկտրոնային հայտադիմումներ լրացնելիս անհրաժեշտ է ներդնել գործընթացի կեսից ընդհատելու հնարավորություն, որպեսզի մարդիկ կարողնանան իրենց սխալը ուղղել և ստանալ իրենց հասանելի աջակցությունը։ Անհրաժեշտ է նաև բարձրացնել իրազեկվածությունը պետական մարմինների առցանց հարթակների վերաբերյալ։ 3․ Թարմացնել եղած բազաները, որպեսզի լինի մեկ ընդհանուր տեղեկատվություն և քաղաքացիներին տրամադրվի իրենց հասանելիք աջակցությունը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Ներկայացված դիտարկումը կապ չունի Ռազմավարությամբ առաջարկվող սոցիալական շտապօգնության ծրագրի հետ, որի նպատակը անհատական մակարդակում ճգնաժամային իրավիճակի հրատապ արձագանքումն է։ Այդուհանդերձ, այն ընդունելի է և առաջացած խնդիրների կարգավորման վերաբերյալ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են։ Մասնավորապես, դրան է միտված նաև սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը, ինչի մասին ռազմավարության նախագծում կա համապատասխան անդրադարձ։ Ինչ վերաբերում է կոնկրետ առաջարկը Ռազմավարության նախագծում ներառելուն, ապա այն մասնավոր գործողություն է, մինչդեռ Ռազմավարությունը սահմանում է ավելի բարձր` ծրագրային մակարդակի նպատակներ: Առանձին գործողությունների անդրադարձ է կատարվելու բյուջետային ծրագրերի կամ ոլորտային ենթառազմավարությունների մշակման ժամանակ: | |
7 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | Մասնավոր նպատակ 2.3. Ապահովել աշխատանքային իրավունքների իրացման հնարավորություններ և արժանապատիվ աշխատանքի պայմաններ | Առաջարկը չի ընդունվել քանի որ հասկանալի չէ: | |
8 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | Մասնավոր նպատակ 2.3. Ապահովել աշխատանքային իրավունքների իրացման հնարավորություններ և արժանապատիվ աշխատանքի պայմաններ Աշխատանքային իրավունքների իրացման հնարավորությունների և արժանապատիվ աշխատանքի պայմանների ստեղծման հետ կապված ծրագրերը շատ քիչ են (միայն մեկը): 1. Առաջարկում ենք, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր շահագրգիռ կողմերի (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության և աշխատանքի տեսչություն, Արհեստակցական միություններ և այլն)՝ աշխատանքային իրավունքների ոտնահարումների դեպքերի արձանագրման և արձագանքմանն ուղղված գործառույթների և լիազորությունների վերանայումը, կարողությունների զարգացումը ներառել ռազմավարական ծրագրի մեջ։ 2. Անհրաժեշտ է ընդլայնել աշխատանքային իրավահարաբերություններում առկա խնդիրների (այդ թվում օրենսդրական և իրավակիրառ) ցանկը, ինչպես նաև նշել, թե որոնք են թիրախավորվում 2022-2026 թվականների ընթացքում և դրանց լուծման ուղղությամբ հստակ միջոցառումներ ամրագրել, այդ թվում՝ - որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքման պայմանների հստակեցում, աշխատանքից անօրինական ազատման դեպքում վնասի հատուցման համարժեք մեխանիզմի սահմանում, աշխատանքային օրենսդրությամբ սահմանելու գործատուի պարտականությունը՝ անհատական իրավական ակտ կայացնելու, որը կբավարարի իրավաչափության, հիմնավորվածության և համաչափության վավերապայմաններին, աշխատանքային հարաբերությունների փաստացի բացակայության ապացուցման բեռը օրենսդրությամբ փաստացի աշխատանքը օգտագործողի կամ, նույնն է, գործատուի վրա դնելը, ինչը կխրախուսի աշխատողին դատական կարգով աշխատանքային հարաբերությունների ճանաչման միջոցով իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը և այլ միջոցառումներ։ | Առաջարկը չի ընդունվել: Հաշվի առնելով այն, որ որպես մասնավոր նպատակ սահմանված է «Ապահովել աշխատանքային իրավունքների իրացման հնարավորություններ և արժանապատիվ աշխատանքի պայմաններ»` Ձեր կողմից ներկայացված միջոցառումները յուրաքանչյուր տարի, ըստ առաջնահերթության, կսահմանվեն ԱՍՀՆ աշխատանքային ծրագրով։ | |
9 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | Մասնավոր նպատակ 3․ Ապահովել աշխատանքային իրավունքների իրացման հնարավորություններ և արժանապատիվ աշխատանքի պայմաններ Անհրաժեշտ է ընդլայնել աշխատանքային իրավահարաբերություններում առկա խնդիրների (այդ թվում օրենսդրական և իրավակիրառ) ցանկը, ինչպես նաև նշել, թե որոնք են թիրախավորվում 2022-2026 թվականների ընթացքում և դրանց լուծման ուղղությամբ հստակ միջոցառումներ ամրագրել, այդ թվում՝ Աշխատանքային օրենսգրքով հստակեցնել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքման պայմանները, սահմանել աշխատանքից անօրինական ազատման դեպքում վնասի հատուցման համարժեք մեխանիզմ, սահմանել գործատուի պարտականությունը՝ անհատական իրավական ակտ կայացնելու, որը կբավարարի իրավաչափության, հիմնավորվածության և համաչափության վավերապայմաններին, աշխատանքային հարաբերությունների փաստացի բացակայության ապացուցման բեռը օրենսդրությամբ փաստացի աշխատանքը օգտագործողի կամ, նույնն է, գործատուի վրա դնելը, ինչը կխրախուսի աշխատողին դատական կարգով աշխատանքային հարաբերությունների ճանաչման միջոցով իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը և այլ միջոցառումներ։ Ռազմավարությամբ նախատեսել իրազեկման միջոցառումներ՝ աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: | Առաջարկը չի ընդունվել: Հաշվի առնելով այն, որ որպես մասնավոր նպատակ սահմանված է «Ապահովել աշխատանքային իրավունքների իրացման հնարավորություններ և արժանապատիվ աշխատանքի պայմաններ»` Ձեր կողմից ներկայացված միջոցառումները յուրաքանչյուր տարի, ըստ առաջնահերթության, կսահմանվեն ԱՍՀՆ աշխատանքային ծրագրով։ | |
10 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | Մասնավոր նպատակ 3 3.1.Աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգի կատարելագործման և սոցիալական գործընկերության խթանման ծրագիր Առաջարկում ենք ռազմավարական ծրագրի մեջ ներառել նաև Արհեստակցական միությունների մասին ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացումը, որը կունենա հետեւյալ նպատակները՝ - Արհմիությունների կառուցվածքային համակարգում եւ առանձին կառույցներում ներքին ժողովրդավարության (ղեկավարի փոփոխելիության) մեխանիզմների զարգացման միջոցով արհմիությունների գործունակությունը եւ անկախությունը մեծացնելը, - Թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման միջոցով գործատուների հետ հնարավոր ստվերային գործակցության ռիսկերի կանխարգելումը, հանրային վստահության բարձրացումը, նոր անդամների եւ նոր ռեսուրսների ներգրավումը, - Գործատուի որոշումների վրա ազդելու անհատական եւ կոլեկտիվ պաշտպանության գործիքներ ձեռք բերելը, այդ թվում՝ - Խորհրդատվական կարծիք հայտնելու միջոցով աշխատողների աշխատանքային շահերն ու իրավունքները գործատուի եւ (կամ) երրորդ անձի մոտ ներկայացնելու եւ պաշտպանելու իրավազորության աճը, - Աշխատանքային տեսչության վարույթ հարուցելու դիմումով հանդես գալու մեխանիզմի ներդրումը, - Գործադուլների տարբեր տեսակների հայտարարման եւ կազմակերպման մեխանիզմի հեշտացումը, Որպես երրորդ կողմ, առանց աշխատողի լիազորման՝ իբրեւ ընդհանուր շահեր ներկայացնող աշխատավորական կազմակերպություն, նրա շահերը դատարանում պաշտպանելու իրավասության (actio popularis) ներդրումը՝ առավել խոցելի խմբերի պաշտպանության եւ այլ նպատակներով։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Ռազմավարության մեջ արդեն իսկ նախատեսված է, որ վերանայվելու են սոցիալական գործընկերության ամրապնդման մեխանիզմները, ինչպես նաև արհմիությունների դերի բարձրացման նպատակով՝ արհմիությունների լիազորությունները, մշակվելու են աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողների պաշտպանվածությանը վերաբերող կարգավորումներ։ Միաժամանակ նախատեսված է, որ ձեռնարկվելու են միջոցառումներ քաղաքականությունների մշակման գործընթացներն ավելի մասնակցային դարձնելու և համագործակցության ինստիտուցիոնալ կայացման ուղղությամբ։ Բացի այդ` նշված առաջարկների մի մասն արդեն իսկ Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի մեջ իրացված են։ | |
11 | ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 31.08.2022 17:40:11 | 3.1. Աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգի կատարելագործման և սոցիալական գործընկերության խթանման ծրագիր Սոցիալական գործընկերությունը ենթադրում է, որ գործատուներն ու արհմիությունները համագործակցում են միմյանց հետ՝ նպատակ ունենալով սոցիալ-աշխատանքային ոլորտում համաձայնեցնելու տնտեսական շահերն ու կարգավորելու սոցիալ-աշխատանքային կոնֆլիկտները պետության հետ սերտ համագործակցությամբ։ Մինչդեռ, որոշ դեպքերում ՀՀ-ում սոցիալական գործընկերությունը արտահայտվում է ներդրողների՝ ՀՀ կառավարության հետ երկկողմ բանակցություններ վարելու տեսքով, որի արդյունքում ստանում են հանրային արտոնություններ իրենց հուզող շահագրգիռ հարցերի ուղղությամբ։ Հարկ է նշել, որ վերոնշյալ գործարարները չեն հանդիսանում Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ։ Արդյունքում՝ գործարար այլ միությունների անդամ ձեռնարկությունները չեն ճանաչվում իբրև գործատու և շրջանցում են եռակողմ կոլեկտիվ բանակցությունները, եռակողմ պայմանագրերը և դրանց պայմանները կատարելու պարտավորությունները։ Ամենից խոշոր գործատուները մի կողմից պետությունից ստանում են ցանկալի պայմաններ, իսկ մյուս կողմից խուսանավում են աշխատողների աշխատանքային պայմանների ապահովման և իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ հանձնառություններ ստանձնելուց։ Այս պատկերը խորքային բարեփոխման կարիք ունի, ուստի անհրաժեշտ է՝ ուսումնասիրել և մշակել սոցիալական գործընկերության ամրապնդման մեխանիզմներ, որոնք սոցիալական գործընկերությունը կդարձնեն պրակտիկ, արդարացի և հաշվետվողական, կներառեն խոշոր տնտեսական կշիռ ունեցող գործատուների և այլ գործատուների միություններ՝ ոչ թե ըստ ինքնավնասման, այլ ըստ ունեցած դերի և ազդեցության։ | Առաջարկը չի ընդունվել: Հաշվի առնելով սոցիալական գործընկերությանը վերաբերող ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումները, ինչպես նաև սոցիալական գործընկերության խթանման նպատակով ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև հանրապետական մակարդակում կնքված կոլեկտիվ պայմանագրի բովանդակությունը՝ հարկ է նշել, որ վերը նշված կարգավորումները չեն արտահայտում ներդրողների՝ ՀՀ կառավարության միջև բանակցություններ վարելու պահանջ։ Հետևաբար, Ձեր բարձրացված հարցը վերաբերելի է պետության տնտեսական քաղաքականությանը։ |