Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի տեքստը տե՛ս կից ֆայլում:

  • Discussed

    12.08.2022 - 27.08.2022

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4373

Print

Related documents / links

Suggestions

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

26.08.2022

Առաջարկվող փոփոխությունների համատեքստում ստացվում է, որ ԲԴԽ լիազորություններից դատավորների կարգապահական պատասխանատվության հարցը լուծելիս, ինչպես նաև՝ դատավորների լիազորությունների դադարեցման հարցը լուծելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես նոր և այլ կազմավորում ունեցող մարմին, ինչն ունակ է հանգեցնելու դրա կողմից կայացված որոշումների լեգիտիմության և վստահելիության խնդիրների: Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոլեգիալության կարգով որոշումների կայացման կարգին՝ ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ 1598 որոշմամբ արձանագրել է, որ «[…] կոլեգիալությունը կառավարման սկզբունք է, որի պայմաններում ղեկավարումն իրականացվում է մի խումբ լիազորված անձանց կողմից։ Կոլեգիալության կարգով որոշումների կայացումը ենթադրում է կարծիքների նախնական քննարկում և կոլեկտիվ քննարկման արդյունքում պաշտոնական փաստաթղթի մշակում ու ընդունում։ […]Կոլեգիալ կառավարման անհրաժեշտությունը, մասնավորապես, նպատակ ունի բազմակարծության ապահովման (2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդված), սուբյեկտիվիզմի և կամայականության հաղթահարման, ինչպես նաև հանրության օբյեկտիվ շահերի առավել արտահայտման միջոցներով երաշխավորել տվյալ մարմնի առջև Սահմանադրությամբ և օրենքներով առաջադրված հանրային կարևորություն ունեցող գործառույթների արդյունավետ իրականացումը։ […] Կոլեգիալ մարմինների հանրային-իշխանական գործունեության կարգավորման հիմքում առաջնահերթ կարևորվում են որոշում (կամ պաշտոնական այլ փաստաթուղթ) ընդունելու իրավական անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում՝ հրատապությունը, մյուս կողմից՝ օբյեկտիվ պատճառներով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում այդ մարմնի բնականոն գործունեությունն ապահովող նվազագույն պայմանների, այն է՝ կոլեգիալ մարմնի անհրաժեշտ նվազագույն թվով անդամների մասնակցությամբ որոշումների ընդունման երաշխավորումը։ […] Սահմանադրական դատարանի գնահատմամբ այդպիսի հավասարակշռությունը ենթադրում է կոլեգիալ մարմնի նիստերին տվյալ մարմնի անդամների անհրաժեշտ այնպիսի թվաքանակի ներկայություն, որը ճանաչելի կդարձնի տվյալ մարմինը որպես այդպիսին, կերաշխավորի նրա կողմից լեգիտիմ որոշումներ կայացնելու կարողունակությունը»։ Անդրադառնալով դատավորների թեկնածուների հավակնորդներին համապատասխան ցուցակ ներառելու մասին կայացվող որոշումների համար անհրաժեշտ ձայներին՝ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի թեկնածուի հավակնորդին համապատասխան ցուցակ ներառելու մասին կայացվող որոշումներն այս ատյանի ձևավորման վերը նշված նպատակին համահունչ կայացնելու համար օրենսդրի կողմից իրավացիորեն ընտրվել է որոշումների կայացման ձայների այնպիսի քանակ, որն ապահովի պետական իշխանության երկու ճյուղերից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համաձայնությունը, ինչը, տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է՝ առնվազն 6 ձայն։ Սա բխում է դատական իշխանության ձևավորման՝ ներառյալ դատավորներ նշանակելու ընթացակարգի բաղադրիչ համարվող մասերին վերաբերող որոշումներին առաջադրվող ժողովրդավարական լեգիտիմության պահանջից»։ Հետևաբար, Բարձրագույն դատական խորհրդի որպես մեկ միասնական կոլեգիալ մարմնի կողմից դատավորների կարգապահական պատասխանատվության և առավել ևս դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի լուծման համար այլ կազմի նախատեսումը, քան մեկ միասնական մարմնի կողմից որոշման կայացումը իրավաչափ չէ և Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշմամբ արտահայտած դիրքորոշման համատեքստում բացառում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից լեգիտիմ որոշումների կայացման կարողունակությունը: Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության լեգիտիմության վրա ազդելու է նաև այն հանգամանքը, որ մյուս լիազորություններն իրականացնելիս և որոշումներ կայացնելիս այն հանդես է գալու մեկ միասնական 10 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնի կարգավիճակով: Ընդ որում, որպես դատարան հանդես գալու մյուս դեպքերում՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեակա հետապնդում կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս ևս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալու 10 անդամից բաղկացած կոլեգիալ դատարանի կարգավիճակով: Նման տարբերակումը որևէ կերպ հիմնավորված չէ: 2. Նախագծի նույն հոդվածի 1.3 կետը սահմանում է, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթով ձեւավորվում է առանձին կազմ, իսկ 1.5 կետը սահմանում է, որ նախատեսված կազմերը ձևավորվում են վիճակահանությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով։ Ստացվում է, որ կարգապահական պատասխանատվության հարցեր քննելիս դատարանի կարգավիճակով հանդես եկող Բարձրագույն խորհրդի կազմը ձևավորվելու է վիճակահանությամբ, ինչը պրակտիկայում ունակ է հանգեցնելու ինչպես որպես դատարան գործող մարմնի ձևավորման նկատմամբ միջամտության, այնպես էլ անկախության, անաչառության և լեգիտիմության այլ վտանգների: 3. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Դատական օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մաս լրացնել նոր երկրորդ եւ երրորդ նախադասություններով, համաձայն որոնց՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի՝ սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմում ընդգրկված անդամների ընդհանուր թվի կեսից ավելին..»: Այսինքն, Բարձրագույն Դատական խորհրդի երեք անդամից բաղկացած կազմը կարող է քննարկել և որոշում կայացնել դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ, ինչը կրկին Խորհրդի սահմանադրական կարգավիճակի իմաստազրկում է: 4. Նախագծի 15-րդ հոդվածով Դատական օրենսգրքի 154-րդ հոդվածում նախատեսվում է կատարել լրացում. «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքում որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված»: Նման կարգավորման պայմաններում, չորս անդամից կազմված Խորհրդի կազմով որոշումների կայացման համար օբյեկտիվորեն կարող են ձայներն անբավարար լինել՝ հանգեցնելով նաև Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության տապալման և կարգապահական պատասխանատվության ինստիտուտի իմաստազրկման: 5. Առաջարկվող փոփոխություններով (Նախագծի հոդված 18)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ որոշման կայացմանը չմասնակցած անդամների կազմով։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքը քննելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի՝ սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմում ընդգրկված անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի մասին որոշումների դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է դատավորի համար, իսկ որոշումը կազմում և ստորագրում են սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի այն անդամները, որոնք քվեարկել են այդ որոշման օգտին: Վենետիկի հանձնաժողովը, կարևորելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների բողոքարկման հնարավորությունը, ընդունել է, որ բողոքարկման մեխանիզմը պետք է անկախ դատարանի կարգավիճակ ունենա ։ Ավելին, վերանայող դատական մարմնի կազմը պետք է նախատեսված լինի օրենքով։ Որոշումները պետք է վերանայվեն անաչառ դատական մարմնի կողմից, որը բողոքը կքննի դատաքննության բոլոր երաշիքները ապահովելով ։ Այս համատեքստում, Նախագծով սահմանված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունն իրականացնող ատյանի անդամների կազմն ու ընդհանուր թիվը: Նման պայմաններում, Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասն անդամների համալրված չլինելու դեպքում կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունը կարող է իրականացվել տարբեր թվակազմով ատյանի կողմից՝ հանգեցնելով ինչպես իրավազորության, այնպես էլ որոշումների կայացման համար անհրաժեշտ նվազագույն բավարար թվակազմի տարբերության տարբեր դատավորների վերաբերյալ որոշումների կայացման համար՝ խախտելով նաև իրավական որոշակիության սկզբունքը և օրենքով նախատեսված դատարանի կողմից գործի քննության՝ դատավորի իրավունքը: Հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը՝ առաջարկում ենք. Նախագիծը հանել շրջանառությունից և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների հիման վրա մշակել դատավորների կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների բողոքարկման մեխանիզմ, որը կհամապատասխանի ՀՀ Սահմանադրությանը և Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրաիրավական բնույթին և էությանը: Դատավորների կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների բողոքարկման մեխանիզմի ներդրման հարցը քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության շրջանակներում: Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստան

Լուսինե Մկրտչյան

25.08.2022

Առաջարկվում է <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի նոր 2-րդ մասի ձևակերպումը շարադրել հետևյալ բովանդակությամբ, քանի որ միտքը ընկալելի չէ, տարանջատված չէ <<ինչպես նաև>>-ով և առկա են կրկնություններ․ <<Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ, ինչպես նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ ներկայացված բողոքները քննելիս՝ որպես Բարձրագույն դատական խորհուրդ, հանդես են գալիս սույն օրենսգրքով սահմանված դատական կազմերը։>>։ Ըստ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհուրդը (սահմանադրորեն ամրագրված10 անդամները միասին) վերոնշյալ հարցերի քննարկման ժամանակ հանդես է գալիս՝ որպես դատարան,ուստի Նախագծով առաջարկվող դատավոր և գիտնական երկուական անդամներով կազմերը ճիշտ կլինի ձևակերպել <<դատական կազմեր>>։ Նախագծի մյուս նորմերում ևս լրացնել <<դատական>> բառը։

See more