Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ՝ ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 876-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դեռևս 2013թ.-ի սեպտեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի N 876-Ն հրամանով հաստատվել և ներկայումս կիրառվում է «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչը (ՀԴ-013-2013)» (այսուհետ՝ Գործող դասակարգիչ)։ Սույն դասակարգիչը պարտադիր է կիրառման համար սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքման և մշակման ոլորտում: Այն ապահովում է տեղեկատվության միօրինակ կոդավորումը ավտոմատացված համակարգերում և տվյալների հիմնապահեստներում, ինչպես նաև վիճակագրական տվյալների համադրելիությունը ազգային և միջազգային մակարդակներում: Նշված կարգավորումներով հանդերձ, այնուամենայնիվ, անհրաժեշտոություն է առաջացել այն արդիականցանել և համապատասխանեցնել Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանում որպես միջազգային ստանդարտ ընդունված «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» հետ։ «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակի նախագիծը մշակվել է՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի կողմից 14.04.1994թ.-ին ընդունված (29.01.2014թ. ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից վերահաստատված՝ Բանաձև 68/261) ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից 9-րդ` «Միջազգային ստանդարտների օգտագործում» և 10-րդ` «Միջազգային համագործակցություն» սկզբունքներով սահմանված դրույթներով, կարևորելով ցուցանիշների միատեսակ/միօրինակ սահմանման, չափման, դասակարգման, ծածկագրման ու հաշվառման, ինչպես նաև միջազգային վիճակագրական համադրելիության ապահովման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով 2018 թվականի մարտին տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանում որպես միջազգային ստանդարտ ընդունված «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչը», ինչպես նաև ղեկավարվելով 2022թ.-ի վիճակագրական ծրագրի 170009՝ ««Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակի մշակում» ծածկագրով սահմանված դրույթով։

  • Discussed

    12.08.2022 - 31.08.2022

  • Type

    Order

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2976

Print