«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները» բառերը փոխարինել «վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) վերնագրում և 1-ին մասում «Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները» բառերը փոխարինել «Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի վճարված գումարները» բառերով:
2) լրացնել նոր 2.1-ին մաս.
«2.1. Տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով կարող են սահմանվել նաև տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի վճարված գումարները վերադարձնելու այլ հիմքեր:»:
3) 3-րդ մասում լրացնել նոր նախադասություն. «Տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով տեղական տուրքերի և վճարների վճարված գումարի վերադարձման այլ հիմքեր նախատեսված լինելու դեպքում գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել նաև տվյալ օրենքներով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 18. Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները վերադարձնելը
- Ավտոկայանատեղի վճարի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը հանձնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
- Ավտոկայանատեղի վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման նաև այն դեպքերում, երբ սույն օրենքով նախատեսված տեղական վճարը վճարվել է ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի հաշվառման համարանիշի նշմամբ, որը տեղական վճարը վճարելու պահից մինչև վճարված գումարը վերադարձնելու դիմումի ներկայացման պահը հատկացված չի եղել (ներառված է եղել ազատ համարանիշների ցանկում) կամ համապատասխան վավերապայմաններով նշված հաշվառման համարանիշ առկա չէ: Սույն մասում նախատեսված դեպքերում տեղական վճարի վճարված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
- Ավտոկայանատեղի վճարի վճարումից հետո ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի փոփոխման դեպքում վճարված տեղական վճարի գումարը ենթակա չէ վերադարձման և (կամ) հաշվանցման (այլ ավտոտրանսպորտային միջոցի կամ հաշվառման համարանիշի համար կիրառման):»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
-
Discussed
10.08.2022 - 26.08.2022
-
Type
Law
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2796
Print