«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
7 - Agree
-
3 - Disagree
Ստուգումների հիմք հանդիսացող ստուգարերթերը պետք է պարունակեն արդիական իրավական ակտերով սահմանաված բոլոր այն պահանջները, որոնց համապատասխանությունը կարող է զգալի նվազեցնել ստուգվող ոլորտում առկա ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ոլորտում կատարվող խաղտումների թիվը, մինչդեռ գործող ստուգաթերթում ամրագրված է իրավական ակտ և իրավական ակտի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել, ինչն էլ նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողութուն իրականացնելու հնարավորությունը: Ավելին, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն որոշմամբ հաստատվել են ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության նոր կանոնները, որոնք արդեն կիրառելի են, սակայն վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ, քանի որ ստուգաթերթով նախատեսված չեն այդ նոր կանոններին վերաբերող հարցեր, որոնք իրենց հերթին սահմանափակում են ստուգումների նպատակին հասնելու հնարավորությունը, այն է՝ Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը։ Հաշվի առնելով վերոգրյալը, և այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում արդեն իսկ ներառված են ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում սահմանել համապատասխան հարցեր՝ ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: Նախագծի ընդունման նպատակն է նոր խմբագրությամբ հաստատել ավտոգազալցակայանների շահագործման ոլորտի նոր տեխնիկական անվտանգության կանոնները բովանդակող ստուգաթերթը, որն ընդգրկում է թվով 6 հարց և որոնց միջոցով հնարավոր կլինի իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված պատշաճ վերահսկողություն:
-
Discussed
10.08.2022 - 26.08.2022
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 3277
Print