«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
6 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին» N 546-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ 1) Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունները հայտարարատուի կողմից էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացվել մաքսային մարմին՝ որպես էլեկտրոնային փաստաթուղթ` էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ թղթային կրիչով փաստաթղթերի առկայության պարագայում՝ այդ փաստաթղթերի լուսապատճենված էլեկտրոնային տարբերակները ներկայացնելու միջոցով։»․
2) Հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Մաքսային մարմնի կողմից ՄՄԱՏՀ-ում կարող են ձևավորվել և (կամ) մուտքագրվել օրենսգրքով և մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը` որպես էլեկտրոնային փաստաթուղթ՝ էլեկտրոնային ձևաչափով կամ նշված փաստաթղթերի թղթային կրիչով առկայության պարագայում՝ այդ փաստաթղթերի լուսապատճենված էլեկտրոնային տարբերակները։»․
3) Հավելվածի 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին և 12.2-րդ կետեր.
«12.1. Հայտարարատուի կողմից ՄՄԱՏՀ-ի միջոցով կարող են ձևավորվել և (կամ) ներկայացվել Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային մարմիններին ներկայացվող սույն կարգի 11-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերում չներառված այլ փաստաթղթեր։»:
«12.2. Սույն կարգի 11-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերում և սույն կարգի 12-րդ, 12.1-ին կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները որպես էլեկտրոնային փաստաթուղթ էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ թղթային կրիչով փաստաթղթերի առկայության պարագայում՝ այդ փաստաթղթերի լուսապատճենված տարբերակները հայտարարատուի, մաքսային ներկայացուցիչների և մաքսային մարմինների կողմից մուտքագրվում են ՄՄԱՏՀ` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) ներդրված«Փաստաթղթերի միասնական արխիվ» համակարգ։ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am), այդ թվում «Փաստաթղթերի միասնական արխիվ» համակարգում մաքսային փաստաթղթերի, ինչպես նաև դրանց կից ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների շրջանառության հասանելիության, պահպանության և ոչնչացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը։»։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
08.08.2022 - 23.08.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 3402
Print