ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ N 4 և N 4/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
6 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ N 4 և N 4/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական ծառայողներին մատչելի պայմաններով բնակարանների վաճառքի հետ կապված հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայություն իրականացող անձանց մի մասը բնակարանների ներկայիս ձևավորված շուկայական գների պայմաններում հնարվորորություն չունի ինքնուրույն լուծելու իր ընտանիքի բնակարանային խնդիրները: Այդ կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական ծառայողների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով դեռևս 2014, 2015 և 2016 թվականներին ձեռնարկել է միջնորդային ծրագիր, որի շրջանակներում նախատեսվել է Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2 և N 6 հասցեներում կառուցել բազմաբնակարան շենքային համալիրներ: Ծրագրի գոհացուցիչ արդյունքներից ելնելով, որոնց մասին հավաստել են շահառուները, կատարվել է մոնիթորինգ, որի արդյունքում պարզվել է, որ շուրջ 700 պետական ծառայող շահագրգռված են օգտվել Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի պայմաններից: Նշված համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն հայտնած պետական ծառայողներին հնարավորություն կտրվի շուկայականից մատչելի տարբերակով և փուլային վճարման միջոցով ձեռք բերել բնակարան: Ընդ որում, բնակարան ձեռք բերելու ցանկություն հայտնած պետական ծառայողը հնարավորություն կունենա ընտրել իր բնակարանը՝ հարկը, դիրքը, ինչպես նաև նշված համալիրի տարածքում ձեռք բերել ավտոկայանատեղի:
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Որոշման նախագծով առաջարկվում է՝ · սահմանել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի պայմանները. · կարգավորել՝ - Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների կառուցման գործընթացում կառուցապատող-պետություն, պետություն-շահառու և շահառու-վարկատու հարաբերությունները, - համալիրների բնակարանները ձեռք բերելու ցանկություն հայտնած ընտանիքների հայտավորման, նախընտրելի բնակարանի ամրագրման և այդ բնակարանի բաշխման վիճակահանության կազմակերպման գործընթացի հետ կապված հարցերը, - կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներին, մասնավորապես՝ ներքին և արտաքին հարդարման, բարեկարգման աշխատանքներին, ինժեներական ցանցերին և կաթսայատանը, ավտոկայանատեղերին որոշման նախագծով ներկայացվող պահանջների ապահովման հետ կապված հարցերը:
|
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների՝ մատչելի պայմաններով և փուլային վճարման տարբերակով վաճառքի միջոցով լուծել մոտ 265 պետական ծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները: |
-
Discussed
09.10.2017 - 27.10.2017
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 11272
Print