Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու ժամկետներ, 2023 թվականին փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2024 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին օժանդակելու նպատակով հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ, իսկ 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Վիճակագրության պետական խորհուրդը:

  • Discussed

    02.08.2022 - 17.08.2022

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Statistical Committee of RA

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6806

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: