ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն որոշման N 2 հավելվածի`
1) 5-րդ բաժնի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» գլխի 1-ին կետի «վերապատրաստման առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 8 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով ավագ բուժաշխատողներ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում» բառերը:
2) «N 2 հավելվածի պարզաբանում» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30-րդ պարբերությամբ.
«●Բաժանմունքը պետք է տեղակայված լինի միևնույն շենքի մեկ հարկում: Մեկից ավելի հարկերում տեղակայված լինելու դեպքում` բաժանմունքին անհրաժեշտ հարակից ստորաբաժանումները (բժշկի կաբինետ, վիրակապարան (միջամտությունների կաբինետ), hերթապահ բուժքրոջ կետ) պետք է առկա լինեն յուրաքանչյուր հարկում:»
3) 19.2.-րդ բաժնի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» գլխի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սահմանել, որ վերակենդանացման երրորդ մակարդակի բաժանմունքը կարող է գործել այն լիցենզավորված բազմապրոֆիլ բուժհաստատություններում, որոնք իրականացնում են շուրջօրյա լաբորատոր ախտորոշիչ, ֆունկցիոնալ ախտորոշիչ, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, ճառագայթային ախտորոշիչ (կոմպյուտերային տոմոգրաֆիկ, անգիոգրաֆիկ, ուլտրաձայնային, դոպլերոգրաֆիկ) և այլ բժշկական օգնության և սպասարկման տեսակներ: Համապատասխան սարքավորումների բացակայության կամ անսարքության դեպքում բուժհաստատությունը պարտավոր է անհետաձգելի բուժօգնության արտագնա բրիգադների միջոցով ապահովել հիվանդների անվտանգ տեղափոխումն այլ լիցենզավորված բուժհաստատություններ` անհրաժեշտ հետազոտությունների անցկացման կամ բուժման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
29.07.2022 - 13.08.2022
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 3411
Print