<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳՒԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N - Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
- Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղա-քացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:
- Վարժական հավաքներին ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
- Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորային, որոնցից` 9 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 22 - 28-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 1 - 7-ը ներառյալ, 34 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 8 - 17-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 15 - 24-ը ներառյալ,
2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 16 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 14 - 23-ը ներառյալ,
3) կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորային, որոնցից` 66 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 3 - 12-ը ներառյալ, 5 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը ներառյալ,
4) հետախուզական մասնագիտություններով մինչև 26 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 19 - 28-ը ներառյալ,
5) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ,
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 17 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 17 - 26-ը ներառյալ,
7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 11 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 14 - 23-ը ներառյալ,
8) թիկունքային մասնագիտություններով մինչև 44 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 1 - 7-ը ներառյալ,
9) տեղագրական մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 21 - 30-ը ներառյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
28.07.2022 - 13.08.2022
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 6290
Print