«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 970-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածներում փոփոխությունների և լրացումների միջոցով դյուրացնել Որոշմամբ նախատեսված տեղեկատվական համակարգում նույնականացվելու գորընթացը:
Ներկայումս 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանող Կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 970-Ն որոշմամբ օգտատիրոջ նույնականացման գործընթացը բավականին բարդ է և ժամանակատար, քանի որ քաղաքացին համակարգում գրանցվելու և նույնականացում անցնելու համար պետք է պարտադիր ունենա նույնականացման քարտ և այդ քարտը կարդացող սարքեր: Հաշվի առնելով, որ Կառավարության վերոնշյալ որոշման նպատակներից է նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով քաղաքացիների կյանքին, առողջությանը, գույքին վրա հասնող հետևանքները, բարձրացնել վարորդների զգոնությունը և պատասխանատվությունը, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ նպատակի իրագործումը խթանելու համար օգտատիրոջ նույնականացման գործընթացը դարձնել ավելի դյուրին:
-
Discussed
27.07.2022 - 11.08.2022
-
Type
Decision
-
Area
Transport, Protection of public order, ensuring public security and the community policing, Road traffic safety, Administrative Offenses, Information technologies
-
Ministry
Ministry of Justice
Views 2951
Print