Add to favourites

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Նախագծով առաջարկվում է.

1) հարկային պարտավորությունների հաշվառումը պարզեցնելու նպատակով հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը իրականացնել նախկինում ներկայացված և ճշտված հարկային հաշվարկով առաջացած տարբերության գումարի չափով: Ընդ որում, տարբերության գումարի չափով հարկային պարտավորությունների հաշվառման կարգավորումը կկիրառվի նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկներով առաջացող հարկային պարտավորությունների մասով,

2) հարկային պարտավորությունների հաշվառումն իրականացնել` ըստ հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկների և ըստ հարկային մարմնի կողմից կազմված ստուգման և այլ վարչական ակտերի: Այդ մասով նախատեսվում է, որ հարկային մարմինը հարկ վճարողների մասով վարելու է անձնական հաշվի քարտեր` էլեկտրոնային եղանակով` առանձին-առանձին: Միաժամանակ, հարկային հաշվարկներով և հարկային մարմնի կազմած վարչական ակտերով հարկային պարտավորությունների հաշվառման առանձնացմամբ պայմանավորված այդ հարկային պարտավորությունների մարման համար կիրառվելու են երկու առանձին հաշիվներ` միասնական հաշիվ և վարչական ակտի միասնական հաշիվ: Միասնական հաշվում առկա գումարները ուղղվելու են հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա վարվող անձնական հաշվի քարտում հաշվառված պարտավորությունների մարմանը, իսկ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարները ուղղվելու են հարկային մարմնի կողմից օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով արտացոլված տվյալների հիման վրա վարվող անձնական հաշվի քարտում հաշվառված պարտավորությունների մարմանը: Անձնական հաշվի քարտերի ձևերը և վարման կարգերը պետք է սահմանվի հարկային մարմինը,

3) հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը իրականացնել հարկային հաշվարկների ներկայացման ամսաթվով,

4) վերանայել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունների մարման, այդ գումարների միասնական հաշվին մուտքագրման գործընթացը: Մասնավորապես.

- հարկային հաշվարկների, այդ թվում` ճշտված, ներկայացման արդյունքում առաջացած ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ուղղվելու են համապատասխանաբար որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունների մարմանը,

- հնարավորություն տալ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները մուտքագրել միասնական հաշիվ, եթե հարկ վճարողների կողմից ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հաշվարկների ներկայացման օրվա դրությամբ առկա այդ գումարները Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային  չեն համարվի: Ընդ որում, այդ գումարները կարող են ուղղվել միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը` հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ, կամ հարկի վճարման վերջնաժամկետում` ինքնաշխատ,

- նախատեսել կարգավորումներ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային  համարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու համար, եթե հարկային մարմնի իրականացրած ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով այդ գումարները կհիմնավորվեն որպես ռիսկային չհամարվող գումարներ: Այդ գումարների հիմնավորվածության ուսումնասիրություններն իրականացվելու են հարկ վճարողի ներկայացրած դիմումների հիման վրա: Դիմումի ձևը և լրացման կարգը սահմանվելու է հարկային մարմնի կողմից,

- ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ուսումնասիրության գործընթացի վերանայմամբ պայմանավորված համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ուսումնասիրությանը վերաբերող օրենսգրքով սահմանված կարգավորումներում:

Միաժամանակ, շահութահարկի և ռոյալթիների փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման հետ կապված կիրառել այն նույն կարգավորումները, որոնք նախատեսվում է կիրառել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի ռիսկային չհամարվող փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրելու համար: Այն է հարկ վճարողը կարող է մինչև հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի և ռոյալթիի վճարման վերջնաժամկետի օրվան նախորդող օրը ծրագրային հրահանգի կիրառմամբ այդ փոխհատուցվող գումարները մուտքագրել միասնական հաշվին, իսկ ծրագրային հրահանգ չկիրառելու դեպքում շահութահարկի և ռոյալթիի գծով փոխհատուցվող գումարները կմուտքագրվեն միասնական հաշվին ինքնաշատ` շահութահարկի և ռոյալթիի վճարման վերջնաժամկետում,

5) հնարավորություն տալ հարկ վճարողներին համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ  միասնական հաշվում  առկա գումարների հաշվին մարել տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկի գումարները` մինչև տվյալ հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը: Ընդ որում` նշված դեպքում հարկ վճարողն է ընտրելու որ հարկային պարտավորության մարման է ուղղել նշված գումարները,

6) հարկի վճարման վերջնաժամկետի դրությամբ միասնական հաշվում առկա գումարների հաշվին հարկային պարտավորությունների մարումներն իրականացվելու են ըստ օրենսգրքով նախատեսված առաջնահերթության: Մասնավորապես, միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվելու են սոցիալական վճարի գծով պարտավորությունները, այնուհետ` առկա գումարների հաշվին մարվելու են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները ըստ մարման օրվա դրությամբ առկա և ավելի վաղ վճարման վերջնաժամկետ ունեցող հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվելու են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև` տույժերի, տուգանքների գումարները,

7) սահմանել համապատասխան կարգավորումներ հարկային հաշվարկների ճշտմամբ պայմանավորված հարկային պարտավորությունների վերահաշվարկման մասով, որոնք նախկինում մարվել էին միասնական հաշվում առկա կամ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին, տույժերի հաշվարկման հետ կապված:

 

 

  • Discussed

    27.07.2022 - 11.08.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3061

Print