Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏԵՎ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1․1 մասով սահմանված պահանջով, համաձայն որի՝ ստուգումները իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և ՀՀ կառավարության 2008 թվականի  մարտի 27-ի N 276-Ն որոշումներում, Առողջապահության նախարարի մի շարք հրամաններում տեղի են ունեցել փոփոխություններ և լրացումներ, որոնք արդեն կիրառելի են, սակայն վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ, քանի որ ստուգաթերթով համապատասխան հարցեր նախատեսված չեն։ Արդյունքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետև՝ Տեսչական մարմին)  օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում բախվում է տվյալ պահին գործող իրավական ակտերով նախատեսված պահանջների և ստուգաթերթերում ներառված պարտադիր պահանջների անհամապատասխանությանը՝  որի հետևանքով նվազում է ոլորտների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը, երբեմն էլ այն դարձնում անհնարին։

Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը ունենա վարչական ակտի կայացման հնարավորություն, ինչպես նաև իր գործունեության չխոչընդոտող  այլ հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ համապատասխան ոլորտի ստուգաթերթում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ՝ «0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության» ստուգաթերթերը, որն ընդգրկում է 64 հարց:

Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը: Գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Արդյունքում վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը անդադար բախվում է վարչական ակտի կայացման անհնարինության՝ չունենալով համապատասխան ոլորտի ստուգաթերթում ներառված վերոնշյալ տեսակին համապատասխան պահանջներ, ինչն էլ նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։

 Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու բժշկական օգնության և սպասարկման բնագավառում՝ «0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոց-ային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության» թիվ N 3․9 ստուգաթերթը, այն ներկայացնելով նոր խմբագրությամբ:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար արդիական ստուգաթերթի հաստատումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ:

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

          Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Discussed

    26.07.2022 - 11.08.2022

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3279

Print