Add to favourites
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- #Action,
- #Corruption,
- #Finances,
- #OGP,
- #Participation,
- #Plan,
- #Reforms,
- #աշխատանքայինիրավունք,
- #բարեփոխումներ,
- #ԲԿԳ,
- #բյուջե,
- #գնումներ,
- #դատաիրավական,
- #թվայնացում,
- #իրականշահառու,
- #ծրագիր,
- #կառավարում,
- #կոռուպցիա,
- #կոռուպցիայիդեմպայքար,
- #հաղորդակցում,
- #հանրային,
- #մասնակցություն,
- #նորարարություն,
- #շահերիբախում,
- #տվյալներ,
- #ֆինանսներ
-
6 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 22:36:47 | «Թվային Հայաստան» կազմակերպությունը ողջունելի է համարում տվյալների քաղաքականության հայեցակարգի մշակման հանձնառությունը։ Այդուհանդերձ, պետք է նշել, որ տվյալների քաղաքականության հայեցակարգի մշակման վերաբերյալ առաջարկը ներկայացվել է «Թվային Հայաստան» կազմակերպության կողմից և կազմակերպության առաջարկի տեքստի գերակշիռ մասը արտացոլված է սույն փաստաթղթում, այնինչ որպես համակատարող «Թվային Հայաստան» կազմակերպությունը նշված չէ։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք համակատարողների ցանկում ընդգրկել «Թվային Հայաստան»կազմակերպությանը։ | Ընդունվել է ի գիտություն։ Համապատասխան փոփոխությունը կկատարվի նախագծում։ | |
2 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | Առաջարկում ենք Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության «ինչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար» բաժնում նշել, որ ՀՀ-ում կարգավորված է անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության ոլորտները: Այս առումով գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և Տեղեկատվության ազատության մասին» օրենքները և դրանցից բխող մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, սակայն այդ իրավական ակտերը ըստ էության չեն լուծում տվյալների քաղաքականության ոլորտում միասնական փաստաթղթի բացակայության խնդիրը, քանի որ իրավական ակտերի կարգավորման շրջանակը նեղ է։ | Ընդունվել է ի գիտություն։ Առաջարկը կքննարկվի ոլորտային պատասխանատու մարմնի հետ։ | |
3 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | Առաջարկում ենք Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության գործողություն 1-ում ներառել ներպետական օրենսդրության ուսումնասիրումը և բացերի վերաբերյալ վերլուծության իրականացումը, քանի որ ներպետական իրավական ակտերով կարգավորված են տվյալների քաղաքականության ոլորտի որոշակի հարցեր, օրինակ՝ (տվյալների փոխանցումը պետական մարմինների միջև), ինչի արդյունքում, կարծում ենք, նպատակահարմար է վերլուծելու ներպետական իրավական ակտերի կողմից կարգավորվող ոլորտները, այդ իրավակարգավորումների խնդիրները և դրանցում առկա բացերը։ Միաժամանակ, տվյալ գործողության նկարագրական տեքստում նշված է սերտիֆիկացված փորձագետներ հասկացությունը, որը հասկանալի չէ։ Առաջարկվում է դրա փոխարեն նշել միայն «միջազգային փորձագետներ» հասկացությունը։ | Ընդունվել է ի գիտություն։ Սակայն հարկ է նշել, որ «Տվյալների քաղաքականությունը» չի վերաբերելու միայն պետական կառավարման համակարգին, այլև` մասնավոր/բիզնես հատվածին, ուստի առաջին գործողությամբ օրենսդրության մշակումը ոչ նպատակահարմար է, քանի դեռ չկա քաղաքականության նկարագիրը։ Առաջարկը կքննարկվի ոլորտային պատասխանատու մարմնի հետ։ | |
4 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության Գործողություն 3-5 ում հասկանալի չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Արդյո՞ք խոսքը տվյալների քաղաքականության փաստաթղթի մասին է։ Առաջարկում ենք հստակեցնել։ | Հանձնառության անվանումն է «Տվյալների քաղաքականության հայեցակարգ», իսկ գործողություններում նշված է փաստաթղթի մշակման գործողությունները, այսինքն «Տվյալների քաղաքականության հայեցակարգի»։ Գործողությունների բաժնում «փաստաթղթի» փոխարեն կխմբագրվի «Տվյալների քաղաքականության հայեցակարգի»-ով։ | |
5 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն հանձնառության բովանդակությունից պարզ չէ, թե ինչ է ակնկալվում իրականացնել հանձնառության միջոցով, ինչ եղանակով է նորարար մոդելների ներդրումն իրականացվելու։ Արդյո՞ք նախատեսվում է մշակել փաստաթուղթ կամ ճանապարհային քարտեզ։ Միաժամանակ, հասկանալի չէ տվյալ հանձնառության շրջանակը։ Արդյո՞ք այն ընդգրկում է տեղեկատվության տրամադրման ոլորտում բարեփոխումների իրականացում, թե՞ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճգնաժամային իրավիճակներում և հանրության տեղեկատվություն տրամադրելու դեպքերի և կարգի սահմանում։ Միաժամանակ, նշվում է, որ նորարար մոդելի ներդրման արդյունքում կվերահսկվի մանիպուլյատիվ ինֆորմացիան, ապատեղեկատվությունը և կեղծ տեղեկատվությունը, սակայն ներկայացված չէ առնվազն ինչ եղանակով կամ ինչ հնարավոր լուծումներ են նախատեսվում: Արդյո՞ք իրավական ակտ է մշակվելու կամ ՏՏ լուծումներ են մշակվելու կամ այլ լուծումներ: Առաջարկում ենք հստակեցնել։ | «Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն» հանձնառությունը նախատեսում է մշակել հանրային հաղորդակցման ռազմավարություն, որի բացակայությունը և անհրաժեշտություն հատկապես զգալի էին համավարակի և պատերազմի ժամանակ։ Առաջարկվում է մշակել հայեցակարգային փաստաթուղթ, որը կկարգավորի հաղորդակցման մեխանիզմները և պետական համակարգի, և ՏԻՄ համար։ Միաժամանակ, որպես նորարարություն նախատեսվում մշակել հանրային հաղորդակցման ինստիտուցիոնալ մեխանիզմ/մոդել։ Իրավակն ակտերը կմշակվեն ընստ հայեցակարգում ներառված նպատակների անհրաժեշտության։ | |
6 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն հանձնառության գործողություն 1-ի արդյունքը չափելի չէ։ Լավագույն մոդելների ուսումնասիրումը ինչպես է չափվելու, արդյո՞ք իրականացվելու է միջազգային փորձի վերլուծություն կամ մշակվելու է փաստաթուղթ։ Միաժամանակ, ՀՀ-ում առկա իրավիճակի վերաբերյալ հետազոտությունը ևս կարելի է ընդգրկել գործողությունների ծրագրում։ | Ինչպես նշեցինք այլ հանձնառությունների պարագայում, այստեղ նույնպես իրականացվելու է համագործակցություն միջազգային հաղորդակցման ոլորտի մասնագիտացած կազմակերպությունների հետ, ՀՀ փորձագետների և կազմակերպությունների հետ, որոնց արդյունքում էլ կտեղայնացվեն ՀՀ կարիքներին համապատասխան մոդելները, կամ դրանց մասերը։ ՀՀ-ում բացակայում է հանրային հաղորդակցման հետ կապված կարգավորումները։ | |
7 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն հանձնառության գործողություն 2-ի արդյունքի տեքստում հստակ չէ «հայեցակարգային հիմքեր» հասկացությունը, արդյո՞ք դա նշանակում է հայեցակարգի մշակում։ Առաջարկում ենք հստակեցնել։ | Այո, նախատեսում է հայեցակարգի մշակում։ Այդ մասին նկարագրված է հանձնառության տարբեր բաժիններում։ | |
8 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն հանձնառության 3-րդ գործողության արդյունքներ բաժնում ներկայացված են գործողություններ այլ ոչ թե արդյունքներ: Ընդ որում հասկանալի չէ, թե ինչ է կառավարության միասնական տեղեկատվական քաղաքականության ինստիտուցիոնալ մոդելը: Առաջարկում ենք հնարավորինս հստակ ներկայացնել գործողությունները և արդյունքները՝ ապահովելով դրանց միջև տրամաբանական կապը: | Հանձնառությամբ նախատեսվում մշակել հանրային հաղորդակցման ինստիտուցիոնալ մոդել, որը հնարավորություն կտա ձևավորել ոլորտային փորձագիտական խմբեր և ուղիղ կերպով աշխատել այդ խմբերի հետ ինչպես արտակարգ իրավիճակներում, այնպես էլ` ընթացիկ աշխատանքային գործընթացերում։ | |
9 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն հանձնառության 3-րդ գործողությունից հասկանալի չէ, թե վերջնական արդյունքն ինչն է լինելու: Հասկանալի չէ «հանրային հաղորդակցման միասնական հաղորդակցման ինստիտուցիոնալ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի շրջանակներում» հասկացությունը: Արդյո՞ք դա է նորարար մոդելը, եթե այո` ապա առաջարկում ենք հնարավորինս հստակեցնել, որպեսզի թե հանձնառությունը և թե արդյունքային ցուցանիշները չափելի լինեն: | «Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն» հանձնառությունը նախատեսում է մշակել հանրային հաղորդակցման ռազմավարություն, որի բացակայությունը և անհրաժեշտություն հատկապես զգալի էին համավարակի և պատերազմի ժամանակ։ Միաժամանակ, որպես նորարարություն նախատեսվում մշակել հանրային հաղորդակցման ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ձևավորել ոլորտային փորձագիտական խմբեր և ուղիղ կերպով աշխատել այդ խմբերի հետ։ Այս լուծումը նորույթ է և նախատեսվում է ներդնել Վարչապետի աշխաըակազմի շրջանակներում։ | |
10 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «Թվային Հայաստան» կազմակերպությունը պարբերաբար գույքագրում և մոնիտորինգ է իրականացնւոմ պետական մարմինների կողմից ներդրված էլեկտրոնային հարթակների ոլորտում։ Այս առումով, պետք է նշել, որ պետական մարմինների կողմից մշակվել և գործարկվել են բազմաթիվ հարթակներ, որոնք բովանդակային առումով նույն գործառույթն են իրականացնում և կրում են տեղեկատվական բնույթ։ «Բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում» հանձնառությամբ նախատեսվում է ներդնել բյուջետային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ էլեկտրոնային հարթակ։ Կարծում ենք առանձին հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը և նպատակարմարությւոնը լրացուցիչ հիմնավորմա կարիք ունի։ Ուստի առաջարկում ենք, դիտարկել այլ (արդեն գործարկված) հարթակում բյուջետային գործընթացների վերաբերյալ առանձին բաժին ստեղծելը։ Օրինակ, կարելի է դիտարկել е-draft.am կայքում այդ բաժինը ստեղծելու հարցը՝ հաշվի առնելով, որ հարթակը հանրային քննարկման իրականացման հարթակ է և ունի օգտատերերի լայն շրջանակ։ | «Բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում» հանձնառությամբ նախատեսվում է ապահովել միասնական էլեկտրոնային հարթակ բոլոր պետական մարմինների կողմից իրականացվող մասնակցային գործընթացների համար՝ հնարավորինս ավտոմատացնելով, պարզեցնելով և մեկտեղելով այդ գործընթացները հանրության համար, նպաստելով բյուջետային գործընթացում ՔՀԿ-ների մասնակցության աճին և մշտադիտարկման հնարավորությանը: Դա ենթադրում է և առցանց, և ոչ առցանց քննարկումներ։ Հարթակի մշակման, կամ е-draft.am կայքում այդ բաժինը ստեղծելու հարցը որպես առաջարկ կներկայավի ոլորտային գերատեսչությանը։ | |
11 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության տեքստում ներկայացված է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրման նպատակները, ինչի բովանդակությունից հասկանալի չէ, թե արդյոք հանձնառությամբ նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգը թե միայն «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիքը ։ Առասջարկում ենք հստակեցնել։ Միաժամանակ հարկ է նշել, որ «Թվային Հայաստան» կազմակերպության կողմից ներկայացվել էր էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման վերաբերյալ առաջարկը։ Կարծում ենք, միայն «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիքի ստեղծումը առանց էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման բավարար հավակնոտ չէ, քանի որ մինչդատական, դատական և հետդատական գործընթացներում ամբողջական թվայնացման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել ճշգրիտ վիճակագրական տվյալների առկայությունը։ Ուստի, առաջարկում ենք հանձնառությունը վերախմբագրել և ընդգրկել էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման վերաբերյալ հանձնառությունը կամ հաշվի առնելով, որ հանձնառությամբ նախատեսվում է ստեղծվել վիճակագրական վերլուծական գործիք, ապա՝ պետք է ներկայացվի համապատասխան գործիքի ներդրման անհրաժեշտության, նպատակների և իրագործման քայլերի վերաբերյալ տեղեկատվություն ։ | Էլեկտրոնային արդարադատության համակագի մշակման մեկնարկը տրվել է Արդարադատության նախարարության կողմից։ Այն համալիր և երկարաժամկետ գործընթաց է։ ԲԿԳ-Հայաստան ծրագրում կարող են ներառվել այդ համակարգի որոշ գործիքներ, որոնք համապատասխանում են ԲԿԳ սկզբունքներին և հնարավոր է իրականացնել երկու տարի ժամկետի ընթացքում։ Այս պարագայում ընդգրկվել է հանրության կողմից հետաքրքրություն առաջացրած «eCourt-statistics» վիճակագրական գործիքը: Ինչպես նշված է այն ներառելու է մինչդատական, դատական և հետդատական գործողությունների հետ կապված տվյալներ։ | |
12 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 1-ով նախատեսվում է իրականացնել միջազգային փորձի ուսումնասիրություն: Կարծում ենք էլեկտրոնային հարթակի ներդրման դեպքում միջազգային փորձի ուսւոմնասիրությունը առաջնային չէ։ Բացի այդ, հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ միջազգային փորձ է ուսւոմնասիրվելու և ինչ արդյունք է տալու այդ ուսումնասիրությունը Առաջարկում ենք որպես առաջնային լուծում նախատեսել տեխնիկական առաջադրանքի մշակում, որը և կարող է հիմնվել որոշակի միջազգային փորձի հիման վրա։ | Արդարադատության նախարարությունը արդարադատության համակարգի արդիականացում գործընթացի շրջանակներում համագործակցում է ԵԽ, ԵՄ և այլ միջազգային գործընկերների հետ։ Համագործակցության շրջանակներում կներկայացվեն հաջողություն գրանցած օրինակները և փորձագիտական խմբի հետ կքննարկվեն դրանց տեղայնացման, կամ մասնակի տեղայնացման նպատակահարմարությունը։ | |
13 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 2-ով նախատեսվում է իրականացնել բիզնես գործընթացների գույքագրում և տարանջատում: Հասկանալի չէ, թե ինչ բիզնես գործընթացներ են գույքագրվելու և տարանջատվելու։ Եթե խոսքը գնում է վիճակագրական տվյալների հավաքագրման և ինքնաշխատ արտացոլման մասին ապա այդ դեպքում պետք է հստակեցնել թե ինչ բիզնես գործընթացներ պետք է գույքագրվեն, այլապես ստացվում է, որ հարթակի հետ կապ չունեցող բիզնես գործընթաց է գույքագրվելու: Առաջարկում ենք հստակեցնել | Հանձնառության «Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը» բաժնում ներկայացված են այն մարմինները, որոնց կողմից պետք է տրամադրվեն համապատասխան տվյալները, հետևաբար` բիզնես գործընթացները կապված են այդ տվյալների հավաքագրման հետ։ | |
14 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 2-ով նախատեսվում է իրականացնել փորձագիտական աշխատանքներ: Հասկանալի չէ, թե ինչ է իրենից ենթադրում փորձագիտական աշխատանքը և ինչ արդյունք է տալու դրա իրականացումը։ Ընդ որում «Կատարվել են համապատասխան փորձագիտական աշխատանքներ» արդյունք չէ: Առաջարկում ենք հստակեցնել կամ հանել գործողությունների ցանկից։ Բացի այդ, արդյունքային ցուցանիշները պետք է չափելի լինեն և հստակ պատկերացում տան ակնկալվող արդյունքի մասին: | Փորձագիտական աշխատանքներ հասկացությունը ենթադրում է աշխատանքներ և քննարկումներ ոլորտային փորձագետների և կազմակերպությունների (ՔՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ և այլն) հետ և ՀՀ-ում գործող, և միջազգային։ | |
15 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 2-ով նախատեսվում է իրականացնել Իրավական բազաների համապատասխանեցում: Ինչ իրավական բազային մասին է խոսքը և ինչ խնդիր է առկա դրա հետ կապվա: Առաջարկում ենք հստակեցնել։ | Հանձնառության «Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը» բաժնում ներկայացված են այն մարմինները, որոնց կողմից պետք է տրամադրվեն համապատասխան տվյալները։ | |
16 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 2-ի արդյունք որպես սահմանված է հետևյալը՝ Իրավական բազաների համապատասխանեցում ՀՀ թվայնացման օրակարգին համահունչ: Ի՞նչ է նշանակում թվային օրակարգ և որտեղ է ամրագրված թվայնացման օրակարգը: Արդյո՞ք խոսքը թվայնացման ռազմավարության մասին է։ Առաջարկում ենք հնարավորինս հստակ շարադրել գործողությունը և արդյունքային ցուցանիշը։ | Թվայնացման օրակարգ ձևակերպումը լայնորեն կիրառվում է և միջազգային գործըներների կողմից /այն ենթադրում է տվյալ գործընթացի համալիր մոտեցումը և նպատակները/ և ներառված է Թվայնացման ռազմավարության Հավելված 1-ում` https://cutt.ly/FZFDFRE | |
17 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 4-ի իրականացմամբ ակնկալվում է հետևյա արդյունքը՝ Ծրագրային (Soft program) լուծման մշակում՝ հիմնված կատարված վերլուծության վրա: Հասկանալի չէ թե ինչ վերլուծության մասին է խոսքը։ Սովորաբար ՏՏ լուծումները, էլեկտրոնային համակարգերը մշակվում են տեխնիկական առաջադրանքների հիման վրա։ Առաջարկում ենք խմբագրել և հստակեցնել: | Հանձնառության համապատասխան բաժնում նկարագրված են այն մարմինները որոնք պետք է համապատասխան տեղեատվություն տրամադրեն գործիքում ներառելու համար։ Հաձնառության նախորդ գործողություններում նկարագրված է միջազգային փորձի ուսոմնասիրություն, բիզնես գործընթացների գույքագրում և դրանց վերլուծությունների հիման վրա ծրագրային լուծման մշակումը։ | |
18 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ սույն փաստաթղթում արտացոլված հանձնառությունները թեպետ կարևոր են, սակայն բավարար հավակնոտ չեն և դրանց իրականացման արդյունքում շոշափելի բարեփոխումներ չեն գրանցվի: Կարծում ենք կառավարությունը պետք է առավել հավակնոտ գործողությունների կատարում հանձն առնի՝ հաշվի առնելով, որ նշված հանձնառությունների համար ժամկետները սեղմ չեն: «Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել1. «Առանց թուղթ կառավարություն (Paperless government)» հայեցակարգային մոտեցման մշակման և իրականացման առաջարկը: | ԲԿԳ-Հայաստան ծրագրի առաջարկները, համապատասխանության և հավակնոտության հարցերը բացի ՀՀ-ում հանրային քննարկումների, նաև քննարվել են ԲԿԳ վաշինգտոնյան Աջակից կենտրոնի հետ։ ԲԿԳ ծրագրի շրջանակներում առաջարկները դասակարգվում են ըստ ԲԿԳ կողմից սահմանված չափորոշիչների (ԲԿԳ ոլորտային ուղղույթուններ և սկզբունքներ` https://cutt.ly/AZFIa7B , https://cutt.ly/UZFY7oz , https://cutt.ly/GZFUJtv ): «Առանց թուղթ կառավարություն» առաջարկը լիովին բխում է «Տեղեկատվական համակարգերի կառավարման» խորհրդի և «Հանրային կառավարման բարեփոխումներ» ռազմավարության եռամյա գործողութունների առաջնահերթություններից։ | |
19 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 2. էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակման և ներդրման առաջարկը: | Էլեկտրոնային արդարադատության համակագի մշակման մեկնարկը տրվել է Արդարադատության նախարարության կողմից։ Այն համալիր և երկարաժամկետ գործընթաց է։ ԲԿԳ-Հայաստան ծրագրում կարող են ներառվել այդ համակարգի որոշ գործիքներ, որոնք համապատասխանում են ԲԿԳ սկզբունքներին և հնարավոր է իրականացնել երկու տարի ժամկետի ընթացքում։ Այս պարագայում ընդգրկվել է հանրության կողմից ներկայացված «eCourt-statistics» վիճակագրական գործիքը: | |
20 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 3. Հանրային և մասնավոր գույքի էլեկտրոնային աճուրդի միասնական հարթակի ներդրման առաջարկը: | Ձեր կողմից ներկայացված հարցը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ։ Այս պահին հարցը գտնվում է Թվային խորհրդի օրակարգում։ Հանրային և մասնավոր գույքի էլեկտրոնային աճուրդի միասնական հարթակի մշակումը փոխկապակցված է այլ ռեեստրների ստեղծման և արդիականացման հետ։ Միայն այդ դեպքում կարելի է ապահովել թափանցիկ և հաշվետու գործընթացներ։ | |
21 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 4. Իրավական ակտերի թափանցիկության ապահովման նպատակով Հայաստանի իրավական տեղեկատվական (Arlis) համակարգի արդիականացման վերաբերյալ առաջարկը: | «Իրավական ակտերի թափանցիկության ապահովման նպատակով Հայաստանի իրավական տեղեկատվական (Arlis) համակարգի արդիականացման» առաջարկը արդեն իսկ գործող համակարգ է, որի արդիականացումը ներառված է «Տեղեկատվական համակարգերի կառավարման» խորհրդի օրակարգում` համալիր գործողությունների շրջանակներում։ | |
22 | «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 | «Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 5. Կենսաբանության և բժշկության ոլորտում նվաճումների վերաբերյալ տեղեկատվական հարթակի ստեղծման և ներդրման վերաբերյալ առաջարկը: | «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությունը սահմանել է հստակ կանոններ և մեթոդաբանություն մասնակից երկրների համար։ Բոլոր առաջարկները դասակարգվում են ըստ տվյալ կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունների և ԲԿԳ կողմից սահմանված սկզբունքների։ Բացի այդ մասնակից կառավարությունները, այդ թվում և ՀՀ կառավարությունը, անցկացնում են մի շարք առցանց և ոչ առցանց հանրային քննարկումներ։ Այդ քննարկումների և ողջ գործընթացի մասին շարադրված է այս նախագծի համապատասխան բաժնում։ Ցավոք այս փուլում հնարավոր չէ նոր առաջարկների ներառումը։ «Կենսաբանության և բժշկության ոլորտում նվաճումների վերաբերյալ տեղեկատվական հարթակի ստեղծում և ներդնում» առաջարկը համեմատաբար քիչ համապատասխան էր վերոնշյալ չափորոշիչներին (ՀՀ կառավարության առաջնահերթություններ և ԲԿԳ ոլորտային ուղղույթուններ և սկզբունքներ` https://cutt.ly/AZFIa7B , https://cutt.ly/UZFY7oz , https://cutt.ly/GZFUJtv ): |