Add to favourites
Under development
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
13 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Viktoria Avakova 07.08.2022 11:24:16 | Այս նախագիցը պատրաստելու գործընթացում ինչպես նաև դրան նախորդող օրենքի փոփոխությունները ընդունելուց Նույնացման հանձնաժողովի անդամների կարծիքը հաշվի չի առնվել, չի քննարկվել ցուցիչների ներդրման նպատակահարմարությունը ինչպես նաև դրանց բովանդակությունը և կիրառելիությունը: Երբեվիցէ չի գնահատվել հանձնաժողովի աշխատանքը, նրա որոշումների օբյեկտիվությունը, առավել ևս հեղինակների կողմից նշված <<կոռուպցիոն դրսեվորումները>>, ինչպես նաև չի գնահատվել նույնացման ցուցիչների ներդրման նպատակահարմարությունը: Հարկ է նշել, որ իրոք Նույնացման հանձնաժողովի անդամները տարբեր ոլորտներից են և դեպքերը դիտարկում են տարբեր տեսանկյուններից, իսկ որոշումները ընդունվում են օգտագործելով միջազգային և տեղական օրենսդրությունը և փորձը: Հեղինակների կողմից առաջարկվող ցուցիչների ձևակերպումները հստակ չեն, դժվար կիրառելի, դասակարգումը շտկման կարիք ունի: Որպես նախագծի հիմք հեղինակները նշում են Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումը, որտեղ կետ 1.1.8.-ում նշված է. <<Փոփոխություններ կատարել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում՝.... հավանական զոհերի նախնական նույնացման ցուցիչների մշակման և ներդրման գործընթացներն ապահովելու համար>>, որի արդյունքում <<կապահովվեն պրոակտիվ միջոցառումները՝ թրաֆիքինգի և շահագործման զոհերին հայտնաբերելու և հանցագործությունը կանխելու համար>>: Այս կետը ոչ մի կապ չունի Նույնացման Հանձնաժողովի աշխատանքի հետ, քանի որ այդ հանձնաժողովը իրականացնում է արդեն հայտնաբերված զոհերի վերջնական նույնացումը : Առաջարկում եմ հետաձգել նախագծի ընդունումը և Նույնացման հանձնաժողովի անդամների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել բազմակողմանի մասնագիտական քննարկում: | Առաջարկը չի ընդունվել: Նույնացման հանձնաժողովի նախագահությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է, ով և հանդիսանում է այս նախագծի հեղինակը, հետևաբար այս նախագիծը, ինչպես նաև նախագծի մշակման հիմք հանդիսացող օրենսդրական փոփոխությունները մշակվել և շրջանառվել են պատասխանատու պետական մարմնի կողմից, որը ղեկավարում է նաև Նույնացման հանձնաժողովը: Նույնացման հանձնաժողովի աշխատանքի և ընդունված որոշումների գնահատումն ինքնին անհնարին էր հենց ցուցիչների բացակայության պատճառներով, իսկ նախագծով առաջարկվող ցուցիչները ոչ միայն հնարավորություն կընձեռեն փաստարկված անձին ճանաչել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, այլ նաև հետագայում իրականացնել մշտադիտարկում և վերահսկողություն այդ ցուցիչների կիրառման, և հետևաբար՝ որոշումների կայացման նկատմամբ: Սույն նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2022 թվականի մայիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի մայիսի 29-ին: Որևէ այլ հիմք քննարկվող նախագիծն ընդունելու համար հարկավոր չէ: Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշման 1.1.8 կետը, որին հղում է կատարում առաջարկի հեղինակը Նախագծի հիմնավորման մեջ չի հիշատակվում: | |
2 | Դեմոկրատիան այսօր ՀԿ 07.08.2022 14:45:20 | Հաշվի առնելով, որ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցության և նույնացման օրենքում սույն թվականի մայիսին արվել են փոփոխություններ, որոնք ներառել են Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի համար ցուցիչներ, սակայն օրենքի այդ փոփոխությունները չեն քննարկվել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի և Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հետ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԳԱԾ-ում ներառված է անհրաժեշտություն նախանույնացման փուլի համար ցուցիչներ մշակել, հարկ ենք համարում վերանայել այս որոշման նախագիծը, քանի որ տվյալ ցուցիչները օգտակար կլինեն նախանույնացման փուլում կիրառել, այլ ոչ թե՝ նույնացման: Ինչ վերաբերվում է հանձնաժողովի աշխատանքին, ապա դրանում ընդգրկված են ԱՍՀՆ-ի, Ոստիկանության, Դատախազության մասնագիտացված վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև 3 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ունեն ավելի քան 15 տարվա փորձ թրաֆիքինգի զոհերի նույնացման և աջակցության ոլորտում: Նույնացումը անցկացվում է էքսպերտային մակարդակով, համատեղ քննարկումների հիման վրա՝ հաշվի առնելով հանգամանքները և օբյեկտիվ տվյալները: Ավելին առաջարկվող մի ցուցիչի առկայության հիման վրա նույնացնել զոհին անունդունելի է: Նախորդ տարիների ընթացքում չի եղել հանձնաժողովի ընդունած որոշում, որը կասկածի առիթ է հանդիսացել: Նման որոշման ընդունումը վերացնում է հանձնաժողովի գործունեության անհրաժեշտությունը, իսկ դա կարող է հանգեցնել ոչ հավաստի, ոչ կշռադատված որոշումների և կարող է բերել իրական կոռուպցիոն ռիսկեր: | Առաջարկը չի ընդունվել: Նախագծի աշխատանքային խմբի քննարկմանը չներկայացվելու հանգամանքը ո՛չ իրավական, ո՛չ կազմակերպական տեսանկյունից չի հանդիսանում խոչընդոտ նախագծի ընդունման համար: Նույնացման հանձնաժողովի ընդունված որոշումները կասկածի առիթ չեն տվել և հնարավոր չէ քննարկել, քանի որ որևէ որոշում չի ընդունվել հստակ չափորոշիչների վրա, այլ եղել է գնահատողական գործունեության արդյունք և հստակ չեն ամրագրվել այն հատկնիշները, որոնք հիմք են հանդիսացել կոնկրետ դեպքով անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու կամ չճանաչելու համար: Առաջարկի հեղինակը սխալ է ընկալել ցուցիչների կիրառումը և նշել, որ մեկ ցուցիչով անընդունելի է անձին զոհ նույնացնելը: Հավելվածի 1-ին կետի համաձայն՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից անձին որպես զոհ նույնացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը բնութագրող գործողություններին, կատարման եղանակներին և շահագործման ձևերին վերաբերող՝ սույն հավելվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում ներկայացված ցուցիչներից առնվազն մեկը: Այսինքն թվարկված են 3 բաղադրիչներ, որոնցից յուրաքանչյուրից մեկի՝ հավելվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան պետք է լինի մեկական ցուցիչ: Նման մեկնաբանությունը բխում է «և» շաղկապի կիրառումից, որ երեք բաղադրիչները պետք է առկա լինեն: Հատուկ կատեգորիայի զոհերի առնչությամբ նույն Հավելվածի 2-րդ կետի համաձայն լինելու է 2 բաղկացուցիչներից 1-ական ցուցիչ, այսինքն՝ ոչ թե առնվազն 3 ցուցիչով, այլ 2 ցուցիչով է որոշվելու անձի՝ հատուկ կատեգորիայի զոհ լինելը: Նման մոտեցումը ոչ միայն կվերացնի կամայականությունը, ներառյալ՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, այլ նաև հնարավորություն կընձեռի հասկանալ այն իրավական հիմքերը, որով անձին ճանաչել կամ չեմ ճանաչել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ: |