Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Աբովյան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի և «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիման վրա։  

Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.

Արտաքին գովազդի ոլորտը՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկատվությունների տարածումը բնակավայրերում՝ տարբեր տեխնիկական միջոցների օգնությամբ անորոշ թվով անձանց շրջանում կանոնակարգելու, համայնքի վարչական  տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները սահմանելով ապահովելու դրանց օրենսդրությանը համապատասխանությունը՝  ապահովելով բնակչության իրավունքների պահպանումը։

           

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

 Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ  բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:------------

 

Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը.

Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու արտաքին գովազդ տեղադրելու պայմանները։

        

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. 

Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բնակչության պատշաճ սպասարկումը արտաքին գովազդի ոլորտում։

 

ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐ                                             ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

  • Discussed

    19.07.2022 - 04.08.2022

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3573

Print